Ֆրանսիայում կայանալիք ընտրություններից առաջ Facebook-ը ջնջել է շուրջ 30 հազար կեղծ օգտատերերի էջեր
18-04-2017 11:35:32 | | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Facebook սոցիալական ցանցը փակել է շուրջ 30 հազար կեղծ օգտատերերի էջեր, որոնք կեղծ տեղեկատվություն են տարածել Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ korrespondent.net-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցը կիրառում է ավոտամատացված մեխանիզմներ կեղծ օգտատերերին մաքրելու և դրանց կրկնությունը հարյուրավոր կեղծ կայքերում հայտնաբերելու համար։
Ինչպես նշել է Facebook-ի տեխնիկական մենեջեր Շաբնեմ Շայքը, չնայած որ կիրառվում են վերջին կատարելագործված մեղանիքզմները, այնուամենայնիվ, դրանք չեն հանգեցնում յուրաքանչյուր կեղծ օգտատիրոջ էջի մաքրման։
Այժմ ընկերությունն աշխատում է գովազդային հայտարարությունների մշակման վրա, որոնց միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել ոչ հուսալի կայքերը։