11 երկրներ կոչ են արել Վենեսուելայի իշխանություններին հարգել ցույցերի ազատությունը


11 երկրներ կոչ են արել Վենեսուելայի իշխանություններին հարգել ցույցերի ազատությունը

  • 18-04-2017 11:56:08   |   |  Հասարակություն

 
Վենեսուելայում նախօրեին իրականացվող զանգվածային բողոքի ակցիաների հետ կապված Լատինական Ամերիկայի 11 պետությունները կոչ են արել Կարակասի իշխանություններին հարգել ցույցերի ազատությունը։ korrespondent.net-ի փոխանցմամբ՝  այդ մասին նշվում է այն համատեղ հայտարարության մեջ, որը հավանության է արժանացել Արգենտինայում, Բրազիլիայում, Չիլիում, Կոստա Ռիկայում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Կոլումբիայում, Մեքսիկայում, Պարագվայում, Պերույում և Ուրուգվայում։ 
Հայտարարությունը ստորագրած վերոնշյալ երկրները խորը անհանգստություն են հայտնել Վենեսուելայում իրականացաված ցույցերի ընթացքում մարդկանց նկատմամբ կիրառվող բռնությունների և մասնակցիների մահվան կապակցությամբ։ Նշվում է, որ այդ բողոքի ակցիաների ընթացքում արդեն հինգ մարդ է զոհվել։ 
Ապրիլի 19-ին նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդները նոր զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրել։ Նրանք Մադուրոյին մեղադրում են երկրում առաջացած խորը տնտեսական ճգնաժամի մեջ։ 
Իր հերթին նախագահ Ն․ Մադուրոն հայտարարել է իր այն մտադրության մասին, որ պատրաստվում է զինվորականներին տեղակայել ամբողջ Վենեսուելայի տարածքում։ 
Իր հակառակորդներին նա անվանել է դավաճաններ։   
Վենեսուելայի նախագահը նաև մտադիր է զինված ազգային միավորների թիվը 100-ից հասցնել 500-ի, ընդ որում նրանցից յուրաքանչյուրը կստանա զենք։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play