Աշխարհում սովածների թիվը 2016 թվականին ավելացել է 28 մլն-ով


Աշխարհում սովածների թիվը 2016 թվականին ավելացել է 28 մլն-ով

  • 18-04-2017 12:21:47   |   |  Հասարակություն

 
Նախորդ տարվա ընթացքում սննդի ծայրահեղ պակաս ունեցած մարդկանց թիվն ավելացել է 28 մլն-ով։ gazeta-ի փոխանցմամբ՝  այդ մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնի մամլո ծառայության աշխատակից Նինա Կայանդերը։ 
Այդպիսով՝ 2016 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում շուրջ 108 մլն մարդ ապրում է պարենային անկայունության պայմաններում։ 
Հետազոտողների կարծիքով՝ սովի հիմնական պատճառներ են դարձել զինված կոնֆլիկտները և կլիմայական փոփոխությունները։ 
Նշվում է, որ սովի խնդիր կա Հարավային Սուդանում, Սոմալիում, Եմենում և Նիգերիայի հյուսիս-արևելքում։ 
Մեծ քանակությամբ հումանիտար օգնության կարիք ունեն Իրաքում, Սիրիայում, Մալավիում և Զիմբաբվեյում։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն