Թրամփի և Էրդողանի կարծիքով՝ Ասադը պետք է պատասխան տա Իդլիբում քիմիական հարձակման համար
18-04-2017 12:55:25 | | Հասարակություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հեռախոսային բանակցությունների ժամանակ հայտարարել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին կապված Իդլիբ նահանգում քիմիական զենքի կիրառման դեպքի հետ։ gazeta-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը շնորհակալություն է հայտնել Էրդողանին քիմիական զենքի կիրառմանն ի պատասխան՝ ԱՄՆ-ի գործողություններին աջակցելու համար։
Նրանք նաև քննարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայաքարի հարցեր և համատեղ համագործակցությունը բոլոր այն խմբերի դեմ, որոնք ահաբեկչության միջոցով փորձում են հասնել իրենց նպատակների իրականացման։