Վրաստանի նախագահը Ռուսաստանին կառուցողական երկխոսության կոչ է անում


Վրաստանի նախագահը Ռուսաստանին կառուցողական երկխոսության կոչ է անում

  • 18-04-2017 14:03:37   | Վրաստան  |  Հասարակություն

 
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին կոչ է անում Ռուսաստանին կառուցողական երկխոսության մեջ մտնել և պատրաստակամություն է հայտնում վերանայել ցանկացած հարց դիվանագիտական դաշտում։ tass-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է երկրի ղեկավարի հայտարարության մեջ կապված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Սուխում կատարած այցի հետ։ 
Գ․ Մարգվելաշվիլին ծայրահեղ մտահոգված է ռուսական կողմի գործողություններից՝  ի պատասխան Վրաստանի կառավարության համբերատար ռազմավարական քաղաքականության և Թբիլիսիի կառուցողական քայլերի՝ իրավիճակի կայունացման ուղղությամբ։ 
«Ռուսաստանի Դաշնությունը դրան պատասխանում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնորոշման դեմ հերթական գործողություններով, որոնք էլ ավելի են սրում առկա իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ։ 
Վրաստանի նախագահը նաև հայտարարել է, որ օտարերկրյա պաշտոնյայի այցը Վրաստան և ցանկացած ներկայացուցչության գործառույթ այդ երկրի տարածքում հնարավոր է միայն երկրի ղեկավարության համաձայնության դեպքում, հակառակ պարագայում նմանատիպ գործողությունները դիտվելու են որպես Վրաստանի օրենսդրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն