2 հազարից ավելի զինյալներ ընտանիքների հետ միասին լքել են Հոմսը


2 հազարից ավելի զինյալներ ընտանիքների հետ միասին լքել են Հոմսը

  • 18-04-2017 14:23:35   | Սիրիա  |  Հասարակություն

 
Սիրիայի հյուսիսային Հոմս նահանգի Էլ Վաեր արվարձանում ավարտվել է զինված խմբավորումների դուրս բերման 5-րդ փուլը։ tass-ի փոխանցմամբ՝ այդ վայրը լքել է 2010 մարդ, այդ թվում 510 զինյալ: 
Աղբյուրի տեղեկացմամբ՝  զինյալներին և նրանց ընտանիքներին տեղափոխող 55 ավտոբուսներ ուղևորվել են Թուրքիայի հետ սահմանակից Ջարաբլուս քաղաք։ 
Նախորդ փուլերի ընթացքում Էլ Վաերից դուրս էր բերվել 2,5 հազար զինյալ ինչպես Ջեբհաթ ան Նուսրային, այնպես էլ այլ ահաբեկչական խմբավորումներին պատկանող։ Նրանք բոլորը հրաժարվել են հանձնվել իշխանություններին և տեղափոխվել են Ջարաբլուս, ինչպես նաև Իդլիբ նահանգ։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play