Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել


Թուրքիայում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել

  • 18-04-2017 16:04:50   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի  հարավ-արևելքում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել, որում 12 մարդ է եղել։ Interfax-ի փոխանցմամբ՝ ուղղաթիռում գտնվողների թվում եղել են ոստիկաններ և դատավորների խումբ։ 
Դեպքը տեղի է ունեցել Տունջելի նահանգում, իսկ վթարի պատճառները դեռևս հայտնի չեն։ Տեղեկություններ չեն հաղորդվում նաև ուղղաթիռում գտնված մարդկանց ճակատագրի մասին։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն