Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարի հաղթողները


Հայտնի են Զինաիդա Սիմոնյանի անվան հուշամրցաշարի հաղթողները

  • 18-04-2017 16:53:35   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երևանում ավարտվել է Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարը, որին մասնակցել են ընդհանուր թվով 75 մարզիկներ՝ Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության, Երևանի հրաձգության մանկապատանեկան, Հրաձգության հանրապետական, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցներից և «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ից:
Մրցաշարում խաղարկվել է 24 մեդալ, մարզիկները մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ և վազող թիրախ (նորմալ և խառը վազք):  
Տղաների մրցապայքարում հաղթողներ են ճանաչվել. օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց վարժությունում՝ Հրաչիկ Բաբայանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան), օդամղիչ ատրճանակ 10 մ, 60 կրակոց վարժությունում՝ Զավեն Իգիթյանը (անձնական մարզիչ՝ Խորեն Իգիթյան), վազող թիրախ, 10 մ, 30 + 30 կրակոց վարժությունում՝ Հովհաննես Մարգարյանը (անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան), վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց վարժությունում՝ Հովհաննես Խաչատրյան (անձնական մարզիչ՝ Էդիկ Ղարիբյան): 
Աղջիկների մրցապայքարում հաղթել են՝ օդամղիչ հրացան 10 մ, 40 կրակոց վարժությունում՝ Ալլա Պողոսյանը (անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան), օդամղիչ ատրճանակ 10 մ, 40 կրակոց վարժությունում՝ Էլմիրա Կարապետյանը (անձնական մարզիչ՝ Նորայր Առաքելյան), վազող թիրախ, 10 մ, 20 + 20 կրակոց վարժությունում՝ Լիլիթ Մկրտչյանը (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան), վազող թիրախ, խառը վազք, 10 մ, 2 x 20 կրակոց վարժությունում՝ Լիլիթ Մկրտչյանը (անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան):
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն