ԵԱՀԿ-ն Թուրքիայում անցկացված հանրաքվեին տված իր գնահատականներով անցել է թույլատրելի սահմանը․ Թուրք նախարար


ԵԱՀԿ-ն Թուրքիայում անցկացված հանրաքվեին տված իր գնահատականներով անցել է թույլատրելի սահմանը․ Թուրք նախարար

  • 18-04-2017 18:45:08   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիկը կտրուկ քննադատություն է հնչեցրել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հասցեին՝ ընդգծելով, որ վերջինս անցել է սահմանները Թուրքիայում անցկացված հանրաքվեի նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ։ 
tass-ի փոխանցմամբ՝  Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, նշել է․ «ԵԱՀԿ-ի հայտարարություններն անցել են թույլատրելի սահմանները։ Ինչու ԵԱՀԿ-ն չի խոսում այն մասին, որ օրինակ բարեփոխումների կողմնակիցներին Եվրոպայում արգելել են հանդիպել ընտրազանգվածի հետ։ Դա վկայում է այդ կազմակերպության կողմնակալության մասին, իսկ մենք միջազգային հանրությունից ակնկալում ենք ակտիվություն և օբյեկտիվություն»։ 
Օ․ Չելիկը նշել է, որ ի տարբերություն ԵԱՀԿ-ի հայտնած կարծիքի՝ Թուրքիայում քարոզարշավի բոլոր մասնակիցներն ազատորեն հանդիպել են ժողովրդի հետ։ 
Նրա խոսքերով՝ Թուրքիայում ստեղծվել է ընտրական գործընթացին վերաբերող ամուր և թափանցիկ օրենսդրական բազա։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն