Ընթերցանության մարաթոն՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում


Ընթերցանության մարաթոն՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

  • 18-04-2017 18:44:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում «Հայկական ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում անցկացվել է ընթերացնության մարաթոն: Գրադարանի ամերիկյան կենտրոն բաժնի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում հրավիրվածներն ընթերցել են հատվածներ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» գրքից: 
 
Մարաթոնին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: 
Ընդգծելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունն Արամ Սուքիասյանն ինքն էլ մարաթոնի անմիջական մասնակից է դարձել և ընթերցել հատված ստեղծագործությունից: 
Ի դեպ, ընթերացնության մարաթոնը հեռարձակվել է նաև առցանց:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն