Ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներ


Ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի որոշ ճանապարհահատվածներ

  • 18-04-2017 19:15:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հարգելի համաքաղաքացիներ,
ապրիլի 18-ի երեկոյան ժամը 20:30-ից մինչև ապրիլի 19-ի լուսաբաց, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, Մաշտոցի պողոտան՝ սկզբնամասի թունելային հատվածից մինչև Պուշկին փողոց ընկած հատվածը, տրանսպորտային երթևեկի համար միակողմանի փակ կլինի:  Իսկ ժամը 21:30-ից մինչ լուսաբաց, համանման աշխատանքներով պայմանավորված, կփակվի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի՝ մինչև Բաբաջանյան փողոցի խաչմերուկ բարձրացող ճանապարհահատվածը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
 
Երևանի քաղաքապետարան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play