Իրանի զինված ուժերի ամրապնդումն ուղղված է լոկ երկրի պաշտպանությունն ապահովելուն


Իրանի զինված ուժերի ամրապնդումն ուղղված է լոկ երկրի պաշտպանությունն ապահովելուն

  • 18-04-2017 20:12:33   | Իրան  |  Քաղաքական

 
 
Թեհրանում Իրանի պաշտպանության նախարարության վերջին ձեռքբերումների շնորհանդեսի ժամանակ ունեցած ելույթում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանի զինված ուժերի ամրապնդումն ուղղված է լոկ երկրի պաշտպանությունն ապահովելուն և երբեք որևէ երկրի դեմ չի կիրառվելու»:
Իրանի նախագահը միաժամանակ ասել է, որ «Իրանը չի պատրաստվում որևէ մեկից թույլտվություն հայցել իր զինված ուժերը հզորացնելու և հրթիռ ու ինքնաթիռ պատրաստելու համար», ապա բացատրել, որ «Տարածաշրջանային հավասարակշռությունը և պաշտպանական ու զսպողական կարողությունների պահպանումն արդարության և ազատության ձգտող Իրանի համար անհրաժեշտություն են»:
Հ. Ռոհանին ընդգծել է.«Տեղական մասնագետների ձեռքով ինքնաթիռների, ուղղաթիռների ու տանկերի պատրաստումը մեծ պատիվ է Իրանի ժողովրդի համար», ապա հավելել, որ Իրանի ժողովուրդն այսօր հպարտանում է զինված ուժերի գլխավոր հրամանատարությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ, բանակով, զինված ուժերով, հավաքազորային ուժերով և իրավապահներով:
Միջին Արևելքում ԱՄՆ-ի ու գերտերությունների միջամտությունները և Իսրայելի ռեժիմը միշտ մտահոգություն ու անապահովություն են առաջացրել միջինարևելյան տարածաշրջանում»,- ասել է Իրանի նախագահը:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play