Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը


Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

  • 19-04-2017 10:58:14   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: 
 
Մարտ ամսին   Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 1277 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են  սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն