Ոստիկանությունը շարունակում է փնտրել 102-րդ ռազմաբազայից անհետացած ռուս զինծառայողին
19-04-2017 11:02:29 | Շիրակի մարզ | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայողի որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են: Տեղեկացնենք, որ երեկ տարածված տեղեկատվության համաձայն՝ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն ապրիլի 18-ին Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ապրիլի 16-ին՝ ժամը 9․30 սահմաններում, պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել: Անհետ կորած զինվորականը պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովն է, ով ապրում է հանրակացարանում և անհետացել է գնումներ կատարելու նպատակով խանութ գնալուց հետո: