Կոմպրոմատների արտահոսքը հարկավոր է կանխել, այլապես «ՍԱՍ» գրուպի և աղմուկ հանած մյուս ձայնագրություններին հնարավոր է ավելանան նորերը


Կոմպրոմատների արտահոսքը հարկավոր է կանխել, այլապես «ՍԱՍ» գրուպի և աղմուկ հանած մյուս ձայնագրություններին հնարավոր է ավելանան նորերը

  • 19-04-2017 11:10:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի՝ մեծ աղմուկ հանած ձայնագրության տարածման հարցում կարծիքներ հնչեցին, թե իբր դրանում Ոստիկանության օպերատիվ ծառայության մատը խառն է: Ես վստահաբար կարող եմ ասել հետևյալը. քանի որ Ոստիկանությունը պետական կառույց է, ուստի բացառվում է նրա մասնակցությունն այս ժողովի ձայնագրման տարածմանը:
 
Վստահ եմ, որ ՀՔԾ-ն կպարզի իրականությունը և հանրությունը տեղյակ կդառնա ողջ ճշմարտությանը: Սակայն այս ամենում հետաքրքիրն այն է, որ սկսվել է կոմպրոմատների արտահոսք տեղի ունենալ դեպի մամուլ, և պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող է կատարվել այս պարագայում և այդ ամենի վերջը ինչ է լինելու: Սկզբում տեղի ունեցավ մանկապարտեզների և դպրոցի տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների տարածումը մամուլով, այնուհետև ի հայտ եկան «ՍԱՍ» գրուպի և Չարենցավանի քաղաքապետի նախընտրական ժողովների ձայնագրությունները, հետո մի շարք ռեյտինգային թեկնածուների հայտարարությունները, թե իբր քվեաթերթիկների հաշվման ժամանակ իրենցից ձայներ են գողացել:
Այսպես եթե շարունակվի, ապա չի բացառվում, որ առաջիկայում ավելի լուրջ և ծանրակշիռ ինֆորմացիաներ տարածվի մամուլում, և ինչու չէ, նաև այլ շահագռգիռ անձանց և կառույցների ներգրավեն այդ պղտոր խաղերում, կամ էլ էլեկտրոնային կրիչներ հայտնվեն ինչ որ կուսակցություների դռների փալասների տակ:
Կոմպրոմատների արտահոսքը հարկավոր է կանխել, այլապես «ՍԱՍ» գրուպի և աղմուկ հանած մյուս ձայնագրություններին հնարավոր է ավելանան նորերը
 
Սամվել Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն