Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է կիրառում Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Իրանի նկատմամբ
19-04-2017 11:50:50 | ԱՄՆ | Քաղաքական
ԱՄՆ-ը խստացնում է պատժամիջոցային ռեժիմը Հյուսիսային Կորեայի, Իրանի և Սիրիայի նկատմամբ: tass-ի փոխանցմամբ` այդ մասին բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչին:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանում Հյուսիսային Կորեայի նկատմամբ, որոնք ուղղված են լինելու հենց այդ երկրի քաղաքացիների և ընկերությունների դեմ:
«Նախորդ շաբաթ մենք պատժամիջոցներ կիրառեցինք Իրանի նկատմամբ կապված մարդու իրավունքների խախտման հետ: Կլինեն նոր պատժամիջոցներ Իրանի դեմ, որոնք կապ չունեն միջուկային խնդրի հետ: Մենք մտադիր ենք շատ ուշադիր կերպով հետևել Թեհրանի պահվածքին»,- ասել է Ս. Մնուչին:
Վերջինիս փոխանցմամբ` մոտ ապագայում էական պատժամիջոցներ կսահմանվեն նաև Սիրիայի նկատմամբ, որոնք կվերաբերեն մոտավորապես 200 սիրիական կամ Սիրիայի հետ կապ ունեցող անձանց և կազմակերպությունների: