Իրաքում ԻՊ զինյալները մանանեխի գազ են կիրառել ԱՄՆ-ի և Ավստրալիայի ռազմական դասընթացավարների դեմ
19-04-2017 12:15:00 | Իրաք | Հասարակություն
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իպրիտ (մանանեխի գազ) են կիրառել Իրաքի արևելյան հատվածներից մեկում տեղակայված ԱՄՆ-ի և Ավստրալիայի ռազմական դասընթացավարների նկատմամբ: tass-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել կիրակի: Բժշկական օգնության կարիք ունեցել են 25 իրաքցի, միևնույն ժամանակ դասընթացավարներից ոչ մեկը չի տուժել:
Նշվում է, որ այժմ ընթանում է դեպքի հետաքննություն:
Վերջին մի քանի օրերի ընթացքում սա արդեն երկրորդ քիմիական հարձակումն է ԻՊ-ի կողմից:
Դրանից առաջ իրաքցի սպան պատմել է, որ ԻՊ զինյալները քլորի պարունակությամբ ռումբեր են ուղարկել Մոսուլի ուղղությամբ: