«Գնիր ամերիկյանը, գործի ընդունիր ամերիկացիներին» հրամանագրով Դոնալդ Թրամփը խթանելու է ներքին արտադրությունը
19-04-2017 12:53:57 | ԱՄՆ | Հասարակություն
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով աջակցություն է ցուցաբերվելու ամերիկացի աշխատողներին և ապրանքաշրջանառությանը: РИА Новости-ի փոխանցմամբ` փաստաթղթին տրվել է «Գնիր ամերիկյանը, գործի ընդունիր ամերիկացիներին» անվանումը, որը երկրում խթանելու է ներքին արտադրությունը:
Մասնավորապես, իշխանությունները մտադիր են կարգավորել օտարերկրացիներին տրվող վիզների գործընթացը, որպեսզի պաշտպանեն ամերիկացի աշխատողներին:
Վերոնշյալ հրամանագրով` այդ երկրի Առևտրի նախարարը պարտավորվում է գնահատել այն բոլոր առևտրային պայմանագրերի արդյունավետությունը, որոնցում իր մասնակցությունն ունի ԱՄՆ-ը:
Նշվում է, որ ցանկացած փաստաթուղթ, որը չի համապատասխանելու նախագահ Թրամփի չափորոշիչներին և «ազնվության ու փոխադարձության» սկզբունքներին, ենթակա է վերանայման: