Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ
19-04-2017 13:06:43 | Հայաստան | Հասարակություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
12:14 / 19.04.2017
Հանրապետության տարածքում`
Ապրիլի 20-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ին, 23-ին՝ հատկապես օրվա երկրորդ կեսին, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը 21-22-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 23-24-ի ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում`
Ապրիլի 20-ի, 22-ի և 23-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 20-ին, 22-ին և 23-ին՝ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.