Ոստիկանության կողմից սպանության համար որոնվում է Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանը


Ոստիկանության կողմից սպանության համար որոնվում է Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանը

  • 19-04-2017 15:12:03   | Հայաստան  |  Իրավունք

 Ոստիկանությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ սպանություն կատարելու հատկանիշներով հետախուզում է Երևանի Մազմանյան փողոցի բնակիչ, 18-ամյա Արթուր Գևորգյանին։
 
 
Ապրիլի 11-ին Ջրվեժ թաղամասում նա կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել մի քաղաքացու ու սպանել։
Արթուր Գևորգյանի գտնվելու վայրի, կամ նրա մասին որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք անհապաղ դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Նոյյան տապան  -   Իրավունք