Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք


Անցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք

  • 19-04-2017 19:47:37   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից  բացահայտվել է 14-ը:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 1-ական դեպք:
Բացահայտվել է գողության 11, խարդախության 8, կողոպուտի, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք:
 
Նախկինում  կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play