Թշնամին վերստին կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ


Թշնամին վերստին կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ

  • 20-04-2017 10:01:46   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Ապրիլի 19-ին և լույս 20-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի դիպուկահար հրացաններ (77 կրակոց):
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահխպանություն:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play