Վթարային ջրանջատում Դավթաշենում


Վթարային ջրանջատում Դավթաշենում

  • 20-04-2017 11:06:07   | Հայաստան  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 21-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ բնակելի զանգվածի 1, 2, 3, 4ա, 6-ից-21, 27, 28, 30-ից-37, 37ա, 38, 39, 40, 41, 42, 43, 45, 46 համարների ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
20.04.2017թ.                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ    
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն