Ամերիկացի ղեկավարները շարունակում են տարածաշրջանում ահաբեկչության տարածման ուղղությամբ իրենց քաղաքականությունը

Միաժամանակ փորձում աշխարհին ներկայանալ իբրև ահաբեկչության դեմ պայքարողներ

20-04-2017 11:39:18   | ԱՄՆ  |  Քաղաքական
 


 
Միացյալ Նահանգների հանրապետական սենատոր Ջոն Մաք Քեյնը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում վերջերս հանդիպել է «Մոնաֆեղաին» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Մարիամ Ռաջավիի հետ: Այս առնչությամբ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին ապրիլի 17-ին ասել է.
«Նման հանդիպումները նորություն չեն: Ամերիկացի ղեկավարներն ապացուցել են, որ վերջին տասնամյակներին չեն կարողացել դաս քաղել իրենց քայլերից և կրկնել են տարածաշրջանում ահաբեկչության տարածման ուղղությամբ իրենց սխալ քաղաքականությունը: Հանդիպումը կայացել է այդ շրջանակում»:
«Մոնաֆեղաին» ահաբեկչական խմբավորումը Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ 8-ամյա պատերազմի տարիներին սատարել է Իրաքի բռնապետ Սադամ Հուսեյնին՝ Իրանի և Իրաքի ժողովուրդների դեմ անմարդկային ոճիրներ գործելով:
«Նույնիսկ ԱՄՆ-ում կառավարության փոփոխությունը ցույց տվեց, որ տարածաշրջանում ահաբեկչության տարածման քաղաքականությունը գոյություն է ունեցել: Եվ սա սխալ է, որի համար ԱՄՆ-ը պետք է հատուցի»,- ասել է ԻԻՀ ԱԳ մամուլի քարտուղարը:
«Մոնաֆեղաին» ահաբեկչական խմբավորումն այժմ մասնակցում է Եմենի ժողովրդի դեմ իրականացվող զինված հարձակումներին:
Հազարավոր եմենցիներ մայրաքաղաք Սանայում լայնամասշտաբ բողոքի ցույցեր են անցկացրել արաբական աղքատ այդ երկրի վրա սաուդական ուժերի ավիահարձակումների դեմ:
Ապրիլի 16-ին «Մոնաֆեղների, վարձկանների և հինգերորդ շարասյան դեմ պայքար» կարգախոսով հակասաուդական ցույցի հազարավոր մասնակիցներ երկրի մայրաքաղաք Սանայում լայնամասշտաբ բողոքի ցույցերի են դուրս եկել` ընդդեմ արաբական աղքատ այդ երկրի վրա Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի ավիահարձակումների, «Մոնաֆեղաին» խմբավորման ահաբեկիչների, վարձկանների և Եմենում գործող հինգերորդ շարասյան:
Եմենի դեմ Ալե-Սաուդական ռեժիմի ոտնձգության հետևանքով այդ երկրում արդեն զոհվել է ավելի քան 12 000 մարդ, վիրավորվել ավելի քան 20 000-ը:
Ցուցարարները կրելով Եմենի դրոշը և ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի դեմ կարգախոսներ վանկարկելով, դատապարտել են իրենց երկրում և տարածաշրջանում նրանց քաղաքականությունը:
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից