Դատարանը Երևանի քաղաքապետարանի անգործությունը ոչ իրավաչափ է ճանաչել


Դատարանը Երևանի քաղաքապետարանի անգործությունը ոչ իրավաչափ է ճանաչել

  • 20-04-2017 12:52:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2017 թ. ապրիլի 19-ին ՀՀ վարչական դատարանում հրապարակվեց Երևանի քաղաքապետարանի դեմ Արմինե Թանգիյանի և վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի հայցի քննության արդյունքում կայացված վճիռը: Դատարանը Ա. Թանգիյանի դիմումի հիման վրա վարչական ակտ չկայացնելու՝ Երևանի քաղաքապետարանի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչեց: Իսկ դիմումի հիման վրա վարչական վարույթ չհարուցելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով հայցը մերժվեց:
 
Հիշեցնենք՝ 2016 թ. հունիսի 2-ին Ա. Թանգիյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին՝ շենքի առաջին և նկուղային հարկերում գործող «Սպորտ Փաբի» կողմից, առանց համապատասխան թույլտվության, բացօթյա ծառայություններ մատուցելու և 24:00-ից հետո աշխատելու դեպքերի առթիվ վարչական վարույթ հարուցելու ու պատասխանատվության միջոցներ կիրառելու պահանջով, սակայն Երևանի քաղաքապետարանն անգործություն է ցուցաբերել:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play