Իջևանի անտառտնտեսությունում և «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերել է 171 ապօրինի հատված ծառ


Իջևանի անտառտնտեսությունում և «Դիլիջան» ազգային պարկում հայտնաբերել է 171 ապօրինի հատված ծառ

  • 20-04-2017 13:01:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«hetq.am» կայքում հրապարակված տեղեկատվության և ՀՀ բնապահպանության նախարարության «Թեժ գծով» ստացված ահազանգերի հիման վրա Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները, ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցների, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգող Արման Վերմիշյանի, քաղաքացի Տիգրան Շահբազյանի  հետ համատեղ, «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամասի» 6-րդ պահաբաժնում իրականացրել են լրացուցիչ տեղազննություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված  43 հատ հաճարենի, 31 հատ բոխի, 11 հատ կաղնի, 2 հատ թխկի և մեկ հատ հացենի տեսակի տարբեր տրամագծերի ծառեր: 
Հաշվարկվել է 17.365.790 ՀՀ դրամի պետությանը պատճառած վնաս:
 
Տեղում առկա է եղել 125,38 խմ վառելափայտ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսության» Իջևանի անտառպետության թիվ 5-րդ պահաբաժնի տարածքում Բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի և Տավուշի մարզպետարանի աշխատակիցների հետ համատեղ տեղում իրականացրել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 72 հատ հաճարենի, 9 հատ բոխի և 3 հատ կաղնի տեսակի տարբեր տրամագծերի ծառեր:
Հաշվարկվել է 13.998.450 ՀՀ դրամի պետությանը պատճառած վնաս:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության նախապատրաստած նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play