Առաջիկա օրերին հանրապետությունում կբարձրանա 3-5 աստիճանով

20-04-2017 13:06:08   | Հայաստան  |  Հասարակություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
12:41 / 20.04.2017
 


Հանրապետության տարածքում`
 
Ապրիլի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 23-ի երեկոյան, 24-ի գիշերը և առավոտյան, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 21-23-ը կբարձրանա 3-5 աստիճանով, 24-25-ը նույնքան կնվազի:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Ապրիլի 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին և 23-ին՝ երեկոյան, 24-ին՝ գիշերը և առավոտյան, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
 
 
Երևան քաղաքի ապրիլի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝   28.20C (1989 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -6.70C (1987 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝  13.10C
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից