Քննարկվել է մարզերում վիրաբուժական ծառայության զարգացման հարցը.ԱՆ

20-04-2017 14:00:58   | Հայաստան  |  Հասարակություն
Մարզեր կատարած այցերի ընթացքում մի շարք բուժհաստատություններում բարձրացված վիրաբուժական ծառայությանն առնչվող խնդիրները ՀՀ  առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի նախաձեռնությամբ քննարկվել են մարզերի առողջապահության ոլորտի պատասխանատուների և մարզերի գլխավոր մասնագետների մասնակցությամբ։
 


ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը   ներկայացրել է մարզերում վիրաբուժական ծառայության իրավիճակը, դրա զարգացման ուղղությամբ մարզերից ստացված առաջարկությունները, ինչպես նաև իր տեսլականը։ 
Քննարկվել են ներկայացված և տեղում հնչած առաջարկությունները։ 
Լևոն Ալթունյանն առաջարկել է մարզերի ներկայացուցիչներից ստեղծել նախաձեռնող խումբ` վիրաբուժական ծառայության զարգացման, ինչպես նաև առկա խնդիրների լուծման մեթոդաբանություն մշակելու նպատակով։ Այդ  ենթատեքստում կարևորվել են մարզերում աշխատող նեղ մասնագետների վերապատրաստումները։ Հանձնարարվել է Առողջապահության ազգային ինստիտուտին մշակել մարզային մասնագետների գիտակրթական տարեկան ծրագիր։ 
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն առաջարկել է, ելնելով մարզային հիվանդանոցների նեղ մասնագետներով և սարքավորումներով հագեցվածությունից, որոշել բժշկական կենտրոնների մակարդակը։ 
Մարզերում վիրաբուժական ծառայության որակի բարելավման գործում կարևորվել է նաև կլինիկական ուղեցույցների և հիվանդի վարման գործելակարգերի ներդրումը։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից