Նախարարը պարզաբանում է, թե որքա՞ն գումար կպահանջվի անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների նորոգման և սպասրակման համար


Նախարարը պարզաբանում է, թե որքա՞ն գումար կպահանջվի անմխիթար վիճակում գտնվող ճանապարհների նորոգման և սպասրակման համար

  • 20-04-2017 15:51:05   | Հայաստան  |  Հասարակություն



 
Նախնական հաշվարկներով` հինգ տարվա կտրվածքով տարեկան մոտ 100 մլրդ դրամ կպահանջվի հանրապետության անբարեկարգ վիճակում գտնվող ճանապարների նորոգման և սպասրակման համար: Այս մասին ապրիլի 20-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: 
Ըստ նրա` ներկայումս հանրապետության ճանապարհների 20 տոկոսը լավ վիճակում է, 25-30 տոկոսը` բավարար, իսկ մնացած բոլոր ճանապարհներն անմխիթար վիճակում են: 
«Քանի որ այսօր տրանսպորտային ոլորտի վիճակը չի բավարարում բնակիչներին, բնական է, որ պետք է նոր առաջարկություններ ներկայացնենք կառավարություն  տրանսպորտային նոր համակարգ ստեղծելու վերաբերյալ»,- ասաց նա` հավելելով, որ մինչև հունիսի մեկը նախարարությունը կներկայացնի տեխնիկական առաջարկը, իսկ դրանից հետո կմշակվի տրանսպորտային նոր համակարգը: 
Անդրադառնալով այդ համակարգի ստեղծման մոտավոր ժամկետներին` Վ. Մարտիրոսյանը շեշտեց, որ ամեն ինչ կախված է ներդրումներից, որոնք առայժմ չկան և նախարարությունը  փորձում է ֆինանսավորման աղբյուրներ գտնել:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ընտրություններից առաջ մշտապես գրեթե բոլոր համայնքներում սկսվում են ասֆալտապատման աշխատանքներ, իսկ դրանից հետո դրանք դադարում են, նախարարը պատասխանեց, որ նման դեպքեր հնարավոր են, սակայն միշտ չէ որ այդպես է, քանի որ ներկայումս ընթանում են փոսալցման աշխատանքներ: 
Վ. Մարտիրոսյանի փոխանցմամբ` բացի փոսալցման աշխատանքներից, կիրականացվի նաև հիմնանորոգման աշխատանքներ, որոնց համար արդեն իսկ մրցույթ է հայտարարվել:
 
Մանրամասները` տեսանյութում 
Նոյյան տապան  -   Հասարակություն