Հայ-ճապոնական ծրագրի երկրորդ փուլն ընթանում է հաջողությամբ


Հայ-ճապոնական ծրագրի երկրորդ փուլն ընթանում է հաջողությամբ

  • 20-04-2017 17:12:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի (ՓՄՁ ԶԱԿ) գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ-JICA) Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Կացուտոշի Ֆուշիմիի հետ հանդիպման ընթացքում բարձր գնահատեց «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում – փուլ 2» ծրագրի ընթացքը: Քննարկվեց նաև Սյունիքում ճամփեզրյա կայանի կառուցման հնարավորությունը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՃՄՀԳ գրասենյակի ներկայացուցիչ Հիրոմիցու Մուրային, ՃՄՀԳ Հայաստանյան գրասենյակի համակարգող Ռուզան Խոջիկյանը, ՃՄՀԳ փորձագետ տկն. Թակակո Մոչիզուկին, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչ տկն. Մեգումի Մայեկավան, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, միջազգային  համագործակցության բաժնի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը: 
 
Կարեն Գևորգյանն ընդգծեց, որ հայ-ճապոնական գործակցության շրջանակում հատկապես կարևոր էր հիմնադրամի աշխատակազմի համար կազմակերպված փորձի փոխանակման այցը փետրվարին: Ճապոնիայում ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցները ծանոթացան տարածքային և ՓՄՁ ոլորտի զարգացան ուղիներին և աջակցության գործիքներին, տեղական իշխանությունների դերին և պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներին: 
 
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության  զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play