Ճշմարտություն «Իրազեկ քաղաքացիների միավորում» և այլ հասարակական ուժերի մասին»


Ճշմարտություն «Իրազեկ քաղաքացիների միավորում» և այլ հասարակական ուժերի մասին»

  • 20-04-2017 17:25:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերջին տարիներին Հայաստանում առավել ակտիվորեն են սկսել զարգանալ տարբեր քաղաքական միություններ, հասարակական շարժումներ և ՀԿ-ներ, հանգամանք, որը, որպես կանոն, հետևանք է պետության ժողովրդավարական զարգացման, սակայն Հայաստանում իրավիճակը փոքր-ինչ այլ է: 
 
Սույն հետաքննության արդյունքները հիմք տվեցին ենթադրելու, որ Հայաստանի հասարակական հատվածի որոշ ներկայացուցիչներ արտաքին պատվեր են կատարում: Հաճախ ՀԿ-ները վերածվում են քաղաքական գործիքի արտերկրյա պատվիրատուների ձեռքին, որոնք փորձում են ազդել երկրի ներքաղաքական գործընթացների վրա, այդ թվում և՝ ընտրական գործընթացների:
 
Հայաստանի նախընտրական գործընթացներին միջամտելը արձանագրվել է նաև 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների շրջանում: Մարտի վերջին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հրապարակեց հանրապետության 114 մանկապարտեզների և դպրոցների տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները: Կազմակերպության անդամները որդեգրել էին բանսարկության մեթոդը՝ ստելով ուսումնական հաստատությունների տնօրեններին, ներկայանալով որպես ՀՀԿ-ի նախընտրական շտաբի աշխատակիցներ: Արդյունքում ԻՔՄ-ն ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածեց խոսակցությունների ձայնագրություններ, որոնք իրենց կարծիքով ապացուցում են, որ ուսումնական հաստատությունների աշխատակիցներն ու ղեկավարությունը քարոզչություն են ծավալել՝ հօգուտ իշխող կուսակցության, ինչն արգելվում է ընտրական օրենսգրքով: Դատախազությունը, քննելով ձայնագրությունները, եզրակացրեց, որ 114 դեպքից միայն մեկն է հակասում օրենքին:
 
Անցկացվեց քաղաքացիական հետաքննություն՝ պարզելու, թե «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ինքնուրո՞ւյն է գործում արդյոք, թե՞ ՀԿ-ի գործունեության թիկունքում կանգնած են արտաքին ուժեր, որոնք տվյալ կազմակերպությունը օգտագործում են որպես Հայաստանի ներքին գործընթացներին ներազդելու գործիք: 
 
Ծանոթանալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պաշտոնական կայքին (http://uicarmenia.org/ru/)՝ «Մեր մասին» բաժնում կարդում ենք հետևյալը. 
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Մենք մտադիր ենք նվազեցնել ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա։
 
Տեսլական
 
Մեր կազմակերպությունը պատրաստվում է դառնալ լավագույն կենտրոններից մեկը, որը կխրախուսի օբյեկտիվ տեղեկատվության վրա հիմնված հանրային կարծիքի ձևավորումը և որոշումների ընդունումը։
 
Առաքելություն
 
Մեր առաքելությունն է բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը պետական և հանրային նշանակություն ունեցող ոլորտներում, ինչը մեր համոզմամբ ցանկացած ժողովրդավարական հասարակության հիմնական և անբաժանելի բաղադրիչն է:
 
Մենք միջոցներ ենք ձեռնարկում Հայաստանում լրագրողական դաշտի ունակությունների բարձրացման համար: Ավելին, մենք ինքներս ենք իրականացնում լրատվական գործունեություն՝ ArmRusInfo ռուսալեզու լրատվական կայքի և Sut.am ապատեղեկատվության դեմ պայքարող (ֆակտ-չեքինգ) կայքի միջոցով:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում ընտրությունների որակի բարձրացման համար՝ թե´քվեարկության օրը դիտորդություն իրականացնելով և թե´ դրան նախորդող գործընթացների վրա ազդեցության միջոցով:
 
Մենք չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր:
 
Դիտարկենք այս կազմակերպության հիմնական դրույթներն առանձին-առանձին.
 
Մենք մտադիր ենք նվազեցնել ապատեղեկատվությունը և դրա ազդեցությունը հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2013 թվականին Դանիել Իոաննիսյանի կողմից: Հետևելով ԻՔՄ-ի գործունեությանը՝ պարզ է դառնում, որ նրա հիմնական թիրախը Ռուսաստանն է և ԵԱՏՄ-ն, ինչպես նաև երկրի իշխանությունները, որոնք կողմնակից են Հայաստանի զարգացման եվրասիական ուղղությանը:
 
2014-2015 թթ. կազմակերպությունը Հայաստանի մի շարք մարզերում անցկացրել է սեմինարներ և վարժանքներ (թրեյնինգներ)՝ «Հայաստանի զարգացման հեռանկարները ԵԱՏՄ-ում» թեմայով, որոնք հիմնված էին Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ գործակցության անհավաստի տնտեսական վիճակագրության և ԵԱՏՄ-ում Հայաստանի հնարավոր հեռանկարների անհիմն բացասական կանխատեսումների վրա: Սեմինարների ժամանակ խոսվում էին ԵԱՏՄ-ի կայացման ճանապարհին միայն հնարավոր հիմնախնդիրների և տվյալ միության կազմում Հայաստանի մասնակցության բացասական հետևանքների մասին: Օտարերկրյա հիմնադրամների պաշտոնական կայքէջերը թերթելիս կարելի է հայտնաբերել այնպիսի հովանավորներ, որոնք վճարում են հակառուսական և հակաեվրասիական քարոզչության համար: Մասնավորապես, եվրասիական թեմատիկայով «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության միջոցառումները պատվիրված և կանխավճարված են «NED» (National Endowment For Democracy)` Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից: Սույն միջոցառումների անցկացման համար կազմակերպությունը Հիմնադրամի կողմից ստացել է 24 400 դոլար:
 
Այսպիսով, կազմակերպության առաջադիր խնդիրն է բացասական լույսի ներքո ցույց տալ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ գործակցության գործընթացը և լռել տվյալ տնտեսական միության կազմում երկրի իրական նվաճումների մասին:
 
Սեղմագիր «NED» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը ԻՔՄ-ին գրանտ է հատկացրել՝ ԵԱՏՄ-ի թեմատիկայով հասարակական քննարկումներ իրականացնելու նպատակով:
 
2016 թ. «NED»`Ժողովրդավարության սատարման ազգային հիմնադրամի կողմից ԻՔՄ-ին հատկացվել է 57 000 դոլար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մասնակցության բացասական հետևանքների տեսանկյունից հետազոտությունների անցկացման բնագավառում: Արդյունքում, տվյալ թեմայով պիտի հրապարակվեին տարբեր հոդվածներ, ինչպես նաև Հայաստանի լրագրողների և քաղաքացիական հատվածի մասնակցությամբմիջոցառումներ՝ ԵԱՏՄ-ի թեմատիկայով:
 
Սեղմագիր «NED» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը ԻՔՄ-ին գրանտ է հատկացրել՝ ժողովրդավարության զարգացման և անվտանգության տեսանկյունից ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության բացասական հետևանքների մասին նյութերի նախապատրաստման նպատակով:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու վերլուծություն կիրականացնի՝ ուշադրությունը սևեռելով ԵԱՏՄ-ի բացասական ազդեցությանը Հայաստանի ժողովրդավարական զարգացման և աշխարհաքաղաքական անվտանգության տեսանկյունից: Կազմակերպությունը հետազոտություն կիրականացնի և կհրապարակի հոդվածներ և տեսանյութեր՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու թեմայով, ինչպես նաև լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների մասնակցությամբ կկազմակերպի սեմինարներ Երևանի մերձակայքում:
 
Միջոցառումներն անցկացվեցին 2016 թվականի հունիս-հուլիսին Ծաղկաձորում և առնչվում էին Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերին: Այդ սեմինարներից մեկին ներկա էր Հայաստանում Եվրամիության առաքելության հանձնակատար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
 
Միջոցառում հունիսի 10-12-ը Ծաղկաձորում: Դեսպան Պյոտր Սվիտալսկին «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում լրագրողների համար» թեմայով միջոցառմանը՝ կազմակերպված Տեղեկացված քաղաքացիների միության ջանքերով «NED» հիմնադրամիկողմից հատկացված գրանտի հաշվին:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը իր գործընկերների հետ միասին պայքարում է Հայաստանում ընտրությունների որակի բարձրացման համար՝ թե´քվեարկության օրը դիտորդություն իրականացնելով և թե´ դրան նախորդող գործընթացների վրա ազդեցության միջոցով:
 
Հարց է առաջանում՝ մանկապարտեզների և դպրոցների տնօրենների նկատմամբ խաբեությամբ և բանսարկությամբ ուղղորդված ԻՔՄ-ի նախաձեռնությունը կազմակերպության սեփակա՞ն որոշումն էր, թե՞ այն նաև դրսի պատվեր էր:
 
Ըստ կայքերում հրապարակված արևմտյան հիմնադրամների տվյալների՝ կարելի է հայտնաբերել ԻՔՄ-ի ոգեշնչման աղբյուրը՝ «EED»(European Endowment for Democracy)՝ Ժողովրդավարության սատարման եվրոպական հիմնադրամ: Վերջինիս կողմից Իրազեկ քաղաքացիների միավորումը հատկացված գրանտի նկարագիրը հետևյալն է. «2017 թվականի ապրիլին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: Սրանք առաջին ընտրություններն են 2015 թվականի սահմանադրական հանրաքվեից հետո, ինչը Հայաստանին հնարավորություն է տալիս անցում կատարել խորհրդարանական հանրապետության: Այս ընտրություններն առաջին անգամ կանցվացվեն ըստ նոր ընտրական օրենսգրքի, որում ներդրված են խիստ բարդ ընտրական գործողություններ: Հաշվի առնելով առաջիկա ընտրությունների նշանակությունը՝ ԻՔՄ-ն կիրականացնի 12-ամսյա տեղեկատվական-բացատրական միջոցառումներ առնվազն 500 հազար հայաստանյան ընտրողների համար: Դրանք կանցկացվեն Ինտերնետ տիրույթում և՛ օֆլայն, և՛ կկենտրոնանան տեղեկատվական առումով առավել կարիքավոր բնակչության վրա: Տեղեկատվական այս արշավի ընթացքում կարտադրվի 16 տեղեկատվական տեսահոլովակ, որոնց ձայնային հատվածները կհեռարձակվեն ռադիոյով, իսկ հոլովակները ամբողջությամբ՝ նաև հեռուստատեսությամբ և սոցցանցերում: ԻՔՄ-ն հայերին կտեղեկացնի իրենց իրավունքների և հնարավորությունների մասին իրավապահ մարմինների հետ փոխգործակցության, ինչպես նաև իրենց ձայնի կարևորության առումով: Արդյունքում, նախաձեռնությունը հուսով է ուժեղացնել իրավապահ մարմինների պատասխանատվությունը, նվազեցնել կոռուպցիայի մակարդակը և օժանդակել քաղաքացիներին ընտրությունների ընթացքում լինել առավել անկախ»:
 
Սեղմագիր «EED» հիմնադրամի պաշտոնական կայքից, որը հավաստում է ԻՔՄ-ին տրամադրված գրանտի մասին:
 
Այսպիսով, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին միջամտության դեպքի առումով ԻՔՄ-ի գործողությունները ևս կրել են ինքնուրույն բնույթ, իսկ ընտրությունների ընթացքում իրավապահ մարմինների պատասխանատվության բարձրացման և քաղաքացիների անկախության սատարման առումով արևմտյան հիմնադրամի կողմից պատվիրված նախաձեռնությունը ենթադրում էր դպրոցների տնօրենների նկատմամբ բանսարկությունների և շանտաժի, հանրային տիրույթում աղմուկի հետագա հրահրում, անվստահության մթնոլորտի ստեղծում՝ ի վնաս գործող իշխանության:
 
Մենք չեն ներկայացնում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբի շահեր:
 
Վերոնշյալ փաստերից ակնհայտ է դառնում, որ ԻՔՄ-ն քաղաքական գործիք է Արևմուտքի ձեռքին, որը օգտագործում է այս կազմակերպությանը՝ միջամտելու Հայաստանի ներքին գործերին և գործում է բնավ ոչ իր քաղաքական կամքով:
 
Այստեղ ծագում է ամենակարևոր հարցը. որքանո՞վ է ԻՔՄ-ի գործունեությունը համընկնում հայաստանյան օրենսդրությանը և միջազգային իրավունքի սկզբունքներին, երբ այդ կազմակերպությունը ներկայացնում է օտարերկրյա ուժերի շահերը և արևմտյան հիմնադրամների փողերով միջամտում է ներքաղաքական գործերին:
 
Պատասխանն ակնհայտ է: Եթե սա մինչ այժմ թույլատրելի է ժողովրդավարական Հայաստանում, ապա անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում վերանայել հանրապետությունում ՀԿ-ների գործունեության ձևաչափը և բացառել արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ:
 
Հիմնական եզրակացություններ 
 
Արևմուտքը ֆինանսավորում է Հայաստանի ՀԿ-ները, որոնք ակտիվորեն զբաղված են հանրապետությունում սոցիալական լարվածության հրահրմամբ, արմատականության սերմանմամբ և հասարակության մասնատմամբ. արդյունքում՝ հակաօրինական ակցիաներ Հայաստանի իշխանությունների դեմ՝ կապված ռուսաստանամետ և եվրասիամետ արտաքին քաղաքական ուղղության նրանց ընտրության հետ:
 
Ռուսատանը և ԵԱՏՄ-ն արևմտյան կառույցների հիմնական թիրախն են, որոնք իրենց ենթակա ՀԿ-ների և ԶԼՄ-ների միջոցով տարածում են ապատեղեկատվություն:
 
Արևմուտքը հետևողականորեն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունները որպես հակամարտ նախաձեռնությունների ֆինանսավորման միջոց՝ քողարկված ժողովրդավարության զարգացման ևքաղաքացիական հասարակության բարեհունչ պատճառաբանություններով:
 
Արևմտամետ ՀԿ-ները չեն համապատասխանում քաղաքացիական հասարակության իրական պահանջներին և իրականում խոչընդոտում են հանուն Հայաստանի նրա առողջ զարգացմանը, իսկ նրանց գործունեությունն արտահայտում է բացառապես Արևմուտքի շահերը, որը ձգտում է Հայաստանին տարանջատել Ռուսաստանից և ստեղծել անկայուն դաշտ Մոսկվային դաշնակից հանրապետություններում:
 
«NED»-ի և «EED»-ի գրանտներն ուղղված են ակտիվիստների և իշխանության միջև լարվածության և բախումների հրահրմանը, ինչն ակներև է ֆինանսավորվող նախագծերի արդյունքներից:
 
Հարկ է վերանայել Հայաստանում հասարակական կազմակերպությունների գործունեության ձևաչափը և փոփոխություններ կատարել հասարակական կազմակերպությունների մասին օրենքում՝ բացառելով նրանց անօրինական միջամտությունը ներքաղաքական գործընթացներին:
 
Ազգային և Եվրոպական հիմնադրամների կողմից Հայաստանի հասարակական կազմակերպություններին 2016 թվականին տրամադրված ժողովրդավարությանը սատարող գրանտները
 
2016 թվականին ժողովրդավարությանը սատարող «NED» ազգային հիմնադրամը ֆինանսավորել է Հայաստանի 22 հասարակական կազմակերպությունների: Գրանտների ընդհանուր գումարը կազմել է 1 241 714 դոլար: Գրանտների մեծ մասն առնչվում էր Հայաստանում տարածքային ինքնակառավարման մարմինների և խորհրդարանական ընտրություններին: Հայկական հասարակական կազմակերպություններին տրամադրված գրանտների մասշտաբների և բովանդակության վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ արտերկրյա հիմնադրամները քաղաքականացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը՝ մղելով նրանց դեպի հակաօրինական դաշտ: Քողարկվելով ամենաթողության դեմ պայքարի կարգախոսներով՝ հայկական արևմտամետ հասարակական կազմակերպություններն ստեղծում են կայուն բախումնային իրավիճակ հասարակության ներկայացուցիչների և իշխանության միջև՝ ատելություն սերմանելով Հայաստանի քաղաքական կյանքում: Գրանտների ծավալները փաստում են այն իրողությունը, որ Արևմուտքը միջամտում է Հայաստանի ներքին գործերին ՀԿ-ների միջոցով, որոնք լիովին ստանձնել են քաղաքական գործառույթներ՝ ներկայացնելով արտերկրյա պետությունների շահերը: Այսպիսով, Հայաստանի ազգային անվտանգության և պետության ներքին կայունության տեսակետից հույժ կարևորվում է հայաստանյան ՀԿ-ների գործունեության ձևաչափի վերանայումը:
 
Ընտրական գործընթացների ժամանակ Արևմուտքը հարկ եղած դեպքում ակտիվորեն օգտագործում է իր վերահսկողության ներքո գտնվող ՀԿ-ներին որպես ընտրություններում կամ Հայաստանում ճգնաժամային իրավիճակներում հանդես եկող արդյունավետ գործոններ: ՀԿ-ների՝ հետագայում ներկայացված ցուցակում առկա է նաև «Գալա TV» տեղեկատվական ռեսուրսը, որը Գյումրու քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ ստեղծեց «Գալա» կուսակցությունը և մասնակցեց ընտրություններին: Ստացվում է, որ Արևմուտքը Հայաստանում արդեն բացահայտ կերպով ստեղծում է կուսակցություններ և չի թաքցնում, որ վերջնական նպատակը ամեն գնով իշխանափոխության հասնելն է: Արևմտյան աղբյուրներից ֆինանսավորվող հասարակական-քաղաքական ուժերը հրահանգավորվում են միևնույն կենտրոնից: Հենց այդպես եղավ անցյալ տարի հուլիսին Երևանի ոստիկանական շենքի գրավման ժամանակ: Արևմտամետ ՀԿ-ները հանդես եկան միասնական ճակատով՝ դատապարտելով իշխանություններին բռնության մեջ, ոչ մի մեկնաբանություն չտալով ընդվզողների գործողություններին: Նույն միասնական ճակատով արևմտամետ ՀԿ-ները հանդես եկան խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ սատարելով ՀՀԿ-ին աջակցող դպրոցի տնօրենների գործողությունները մերկացնող Դ.Իոաննիսյանի նախաձեռնությանը: Կազմակերպությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ և կոչ արեցին հասարակական-քաղաքական դաշտին աջակցել Իոաննիսյանին:
 
Ակնհայտ է, որ արևմտյան աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների գործունեությունից հանրային օգուտ չկա: Դրանք ոչ միայն չեն արտացոլում իրական հասարակական պահանջը, այլև խեղաթյուրում են այն՝ կյանքի կոչելով բացառապես Արևմուտքի նկրտումները: Հայաստանյան ՀԿ-ներին նման ծավալով գրանտների տրամադրումը նպատակ ունի ոչ թե բարելավել հայ հասարակության կյանքը, այլ այն վերածել կառավարվող ամբոխի, ում կարելի կլինի ուղղորդել ցանկացած հունով:
 
«NED»-ից գրանտներ ստացած ՀԿ-ների ցանկը
 
Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտ (45036$) - քննարկումների, վարժանքների (թրեյնինգների) կազմակերպում և ժողովրդավարության ու իրավունքի գերակայության թեմաներով հոդվածների նախապատրաստում. միակողմանի նյութերի մշտական տարածող՝ վերլուծություններ և հարցազրույցներ ընդդեմ Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի:
 
Հելսինկյան ասոցիացիա (60 660$)– Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում, այդ իրավունքների խախտման հասարակական ըմբռնման ներկայացում: Այդ թեմայով հոդվածների և տեսահոլովակների նախապատրաստում: Կազմակերպությունը ակտիվորեն մասնակցել է հուլիսյան իրադարձությունների ժամանակ բողոքի փողոցային ցույցերին՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի, տարբեր հայտարարություններով սատարել ընդվզողներին: Կազմակերպությունը հուլիսյան դեպքերի առնչությամբ մյուս ՀԿ-ների հետ համատեղ զեկույց է նախապատրաստել՝ «Կրակվածները, ծեծվածներն ու խաբվածները» վերտառությամբ:
 
Լրագրողների անկախ ցանց (91 380$) – Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության իրավիճակի վերլուծություն, ինչպես նաև մարդու իրավունքների թեմայով ֆիլմերի նախապատրաստում: Այսպես կոչված Լրագրողների անկախ ցանցը խթանում է Epress.am էլեկտրոնային կայքի գործունեությունը, որն ակտիվորեն Հայաստանում քարոզում է հոմոսեքսուալիզմ, ֆեմինիզմ և յուվենալ արդարադատություն: Կայքն իր աշխատանքները վարում է հակառուսական հռետորաբանությամբ:
 
Թրանսփերենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն կենտրոն (49 636$)–Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ (2017թ.) 500 հոգուց բաղկացած դիտորդների խմբի ստեղծում և ընտրախախտումների վերաբերյալ անկանխակալ քննության կազմակերպում: Դիտորդական խմբերում ընդգրկված արևմտամետ ՀԿ-ների նախագահների (Արթուր Սաքունց, Ավետիք Իշխանյան, Լևոն Բարսեղյան, Դանիել Իոաննիսյան) մասնակցությամբ համատեղ մամլո ասուլիս:
 
«Սոցիոսկոպ» սոցիալ-հետազոտական կենտրոն (30 083$) – 2015 թ. հանրաքվեի ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման՝ իշխանության կողմից հանրության նկատմամբ կիրառվող տեխնոլոգիաների ուսումնասիրություն: Կազմակերպությունն ակտիվորեն առաջ է մղում ընտանեկան բռնության գաղափարները և յուվենալ արդարադատության թեման:
 
Հայաստանի հելսինկյան կոմիտե (34 795$) – Հայաստանի խորհրդարանական ընտրություններում որպես դիտորդ հանդես եկող ակտիվիստների խմբի ստեղծում, իշխանությունների կողմից քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ կիրառված ոտնձգությունների պաշտպանություն: Հայաստանի հելսինկյան կոմիտեն 2016 թ. վերջին նախապատրաստեց հաշվետվություն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին՝ սկսած ցույցերի անցկացման ազատությունից մինչև Հայաստանում ԼԳԲԹ-ների իրավունքները: Հաշվետվությունում, մասնավորապես, նշվում է, որ մարդու իրավունքների մակարդակը Հայաստանում հետաճ է ապրել, իսկ բողոքողների իրավունքները ամենուր ոտնահարվում են: Ակնհայտ է, որ նման հաշվետվությունը չի կարող արտացոլել իրական վիճակը Հայաստանում, քանի որ այն պատվիրված է դրսից:
 
Լրագրող-հետաքննողներ(48 480$) – ֆինանսավորում է Hetq.am կայքը, որը մշտապես հանդես է գալիս իշխանությունների դեմ և սատարում է արևմտամետ ուժերին:
 
Դարասկիզբ (40 785$) – ֆինանսավորում է «Հայկական ժամանակ» թերթը, որն ակտիվորեն լուսաբանում է Հայաստանի արևմտամետ հասարակական-քաղաքական դաշտը:
 
Վերսուս ստուդիա(34 120$) – կազմակերպում է քննարկումներ ԽՍՀՄ-ի ամբողջատիրական համակարգի մասին և նախապատրաստում ֆիլմ կոմունիզմի և ժողովրդավարության տարբերությունների մասին՝ ըստ այն հայերի տեսակետի, որոնք ունեն թե՛ կոմունիզմի և թե՛ ժողովրդավարության փորձ:
 
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն (37 328$) – վարժանքների (թրեյնինգների), քննարկումների կազմակերպում, Հայաստանում ժողովրդավարական արժեքների մասին հոդվածների նախապատրաստում:
 
Հասարակություն (32112$) կենտրոնի հիմնում, որտեղ երիտասարդ քաղաքական և հասարակական ակտիվիստները կարող են հանդես գալ փորձի փոխանակմամբ, համագործակցել և քննարկել տարբեր հարցեր:
 
Իրավունքի գերակայություն (36 794$) – հայաստանյան ոստիկանությունում կոռուպցիայի վիճակի ուսումնասիրություն:
 
Բնապահպանական իրավունք(43 315$) – քաղաքացիական ակտիվիստների ակտիվացում բնապահպանության ոլորտում:
 
Վելես(45 030$)–կառավարության հաշվետվողականության բարձրացում և Հայաստանի իրավական համակարգի ուսումնասիրման հնարավորություն:
 
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե (36 666$) – Հայաստանում մամուլի ազատության մշտադիտարկում:
 
Իրավական տեղեկատվության կենտրոն (38 773$)- Հայաստանում մարդու իրավունքների մակարդակի մշտադիտարկում:
 
Տեղեկացված քաղաքացիների միություն(57 000$)–ժողովրդավարության զարգացման և անվտանգության տեսակետից Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության բացասական արդյունքների հիման վրա նյութերի ուսումնասիրություն և նախապատրաստում:
 
«Գյումրիում քաղաքացիական հասարակության առաջընթաց» զարգացման կենտրոն(39 940$) – նպաստել Գյումրիում քաղաքապետարանի ընտրություններում (2016 թ.) թեկնածուների հաշվետվողականությանը, կազմակերպության գրասենյակում հարցազրույցների և բանավեճերի կազմակերպում:
 
Ժողովրդավարության մշտադիտարկման կենտրոն (32 485$) – Հայաստանի մարզերում քաղաքացիական ակտիվության և լիդերության թեմայով 100 վարժանքների (թրեյնինգների) կազմակերպում:
 
Մելտեքս (58 515$)– Ուկրաինայում ընթացող իրադարձությունների մասին հեռուստահաղորդման նախապատրաստում և թողարկում, ինտերակտիվ թոք-շոու՝ ուկրաինական և հայկական քաղաքական գործիչների մասնակցությամբ:
 
Մեդիանախաձեռնությունների կենտրոն(72 601$)– մամլո կենտրոնի հիմնում և Հայաստանի լրագրողական հանրության հետ վարժանքների կազմակերպում:
 
Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտ (226 229$)–Հայաստանում քաղաքական բազմակարծության սատարում, կուսակցությունների և քաղաքացիների միջև փոխգործակցության խորացման նպատակով միջոցառումների կազմակերպում:
 

«EED»-ի գրանտներ
 
Տարածաշրջան հետազոտական կենտրոն – կուսակցությունների և քաղաքացիների միջև հաղորդակցման կազմակերպում, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների համար մեդիայի՝ որպես հենարանի օգտագործում:
 
Իրավունքների տեղեկատվական կենտրոն – երիտասարդության՝ իրենց ընտրական իրավունքների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացում:
 
Արտլաբ – օֆլայն և օնլայն հարթակների ստեղծում՝ ներգրավելով նրանց, ովքեր փորձառություն չունեն իրենց տեսակետների ակտիվ արտահայտման համար:
 
Մարդու իրավունքների ուժ – դատական համակարգի թափանցիկության բարձրացում դատական գործընթացի թափանցիկությանը հետևող լրագրողների՝ դատարանի դահլիճ ներգրավման միջոցով:
 
Գալա TV – Շիրակի մարզում ԶԼՄ-ների սատարում:
 
Տավուշի մարզում կանանց մասնակցություն տեղական ընտրություններին – Տավուշի մարզում քաղաքապետարանի ընտրություններին (2016 թ.)կանանց սատարում և կին թեկնածուների առաջմղում:
 
 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play