Հունիսի 1-ից թռիչքներ կիրականացնի նոր «լոուքոսթեր»

20-04-2017 17:49:27   | Հայաստան  |  Մամուլի տեսություն
Հունիսի 1-ից, շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան  թռիչքներ կիրականացնի թուրքական «Պեգասուս» ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ն:
 


Այս ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի տեսություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից