Մոսկվայում հայազգի խոշոր գործարարին սպանել է նախկին գործընկերը


Մոսկվայում հայազգի խոշոր գործարարին սպանել է նախկին գործընկերը

  • 20-04-2017 18:03:29   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ապրիլի 19-ին Մոսկվայում սպանվել է «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը:
 
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Բաղիրյանը սպանվել է իր գրասենյակի մոտ: Ապրիլի 19-ին ժամը 21.00-ին 61-ամյա Բաղիրյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 փամփուշտ: Կրակողը Բաղիրյանի նախկին գործընկերն է եղել, որը գործարարին շուրջ 3 միլիոն դոլար պարտք է եղել:
Տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, սկզբում կողմերը հանգիստ զրուցել են, նա խոստացել է վերադարձնել պարտքը: Սակայն երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և շարժվել են իրենց ավտոմեքենաների ուղղությամբ, Բաղիրյանի ընկերը ասել է, որ չի պատրաստվում որևէ գումար վերադարձնել: Այնուհետև նա կրակ է բացել Մակարով ատրճանակից:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը