«Եզդիների Ձայն»-ը 20-ից ավելի գյուղերում. ծրագիրը հաջողված է


«Եզդիների Ձայն»-ը 20-ից ավելի գյուղերում. ծրագիրը հաջողված է

  • 21-04-2017 12:09:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը ավարտեց «Եզդիների Ձայն» ծրագրի առաջին փուլը:  Ծրագիրը ֆինանսավորել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ծրագրի շրջանակում քաղաքական և իրավական փորձագետներ են այցելել եզդիաբնակ ավելի քան 20 համայնքներ: Տեղում կազմակերպվել են դասընթացներ:
 
«Ծրագիրի շրջանակում մենք դասընթացներ ենք կազմակերպել եզդիական համայնքներում: Մարդկանց բացատրել ենք, թե ինչպես կարող են քվեարկել և թե ինչու պետք է ակտիվ լինեն: Դասընթացների մասնակցիները սովորել են գնահատել իրենց ընտրական իրավունքը: Ցանկացողներին տրամադրել ենք նաև իրավական աջակցություն, եթե նրանք դրա կարիքը ունեցել են»,- ասաց ծրագրի ղեկավար Բորիս Մուրազին:
 
Ծրագրի հաջորդ փուլում դասընթացներ են կազմակերպվելու Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված: Դասընթացներ կլինեն Ավան, Նոր Նորք, Շենգավիթ և Էրեբունի համայնքներում: Այս դեպքում ևս կլինեն դասընթացներ և իրավական աջակցություն եզդի ընտրողներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play