Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է Սփյուռքի կառույցների և իրավապաշտպան հանրության օժանդակությունը


Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ակնկալում է Սփյուռքի կառույցների և իրավապաշտպան հանրության օժանդակությունը

  • 21-04-2017 12:33:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Ապրիլի 20-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ԱրՀ Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում ՄԻՊ հաստատության գործունեության և երկրում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը:
 
Ռ.Մելիքյանը մանրամասնել է դիմումների վիճակագրական պատկերը, ինչպես նաև անդրադարձել ՄԻՊ հաստատության գործունեության ռազմավարական ուղղություններին` հանրության իրավական մշակույթի բարձրացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության ամրապնդման, փակ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման խնդիրներին: Պաշտպանը հատուկ ընդգծել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների ռազմավարություն մշակելու, ընդունելու և գործարկելու անհրաժեշտությունը, որի պայմաններում հնարավոր կլինի համակարգված եղանակով հասնել չափելի արդյունքների: Ռ.Մելիքյանը նաև նշել է, որ Ռազմավարության մշակման հարցում ակնկալում է Սփյուռքի կառույցների, ինչպես նաև իրավապաշտպան հանրության օժանդակությունը: Ելույթից հետո Պաշտպանը պատասխանել է պատգամավորների հարցերին:
 
ԱրՀ ՄԻՊ աշխատակազմ
21.04.2017թ.
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք