Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ


Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

  • 21-04-2017 12:24:01   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Ապրիլի 22-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 22-23-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 25-26-ը կնվազի 5-7 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Ապրիլի 22-ին, 24-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
 
 
 
Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝    29.00C (1989 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -0.30C (2007 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝   13.40C
Նոյյան տապան  -   Հասարակություն