Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Հայաստանում քաղաքացիական հասարակության գործողություններին


Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է Հայաստանում քաղաքացիական հասարակության գործողություններին

  • 21-04-2017 13:23:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արման Թաթոյանի հայտարարությունը.
 
Անդրադառնալով իմ ասուլիսի ընթացքում քաղաքացիական հասարակության գործողություններին՝ ուզում եմ նշել, որ խորապես վստահ եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ենթադրում է նաև քննադատություններ և անհամաձայնության նման դրսևորումներ: Բազմիցս նշել եմ Հայաստանում քաղաքացիական հասարակություն դերի բարձրացման անհրաժեշտությունը. նորմալ եմ համարում, որ ինքս էլ կարող եմ որոշ շրջանակների կողմից քննադատության ենթարկվել:
 
Մարդու իրավունքների պաշտպանը, անկախ ցանկացած հանգամանքից, գործել և շարունակելու է գործել բացառապես օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ տուրք չտալով այս կամ այն կողմի հնչեցրած դիրքորոշումներին: Ուղղախոսությունն ավելի թանկ է, քան պոպուլիզմը: Շնորհակալություն ասուլիսի բոլոր մասնակիցներին:
 
Մարդու իրավունքների պաշտպան 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն