Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը


Այսօր մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

  • 21-04-2017 14:42:10   | Հայաստան  |  Քաղաքական

Այսօր` ապրիլի 21-ին մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
 
     Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել քաղաքական 3 ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
     «Ելք»-ն արդեն հայտարարել է, որ քարոզարշավի մեկնարկն ազդարարելու է երթով: «Դաշինքը հրավիրում է երթի, որը կմեկնարկի ժամը 18:00-ին` «Բարեկամության ձեռքեր» հուշարձանին հարող տարածքից:
     Երթն ավարտվելու է 19:00-ին` Հյուսիսային պողոտա - Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք և համերգ»,- նշված է հայտարարության տեքստում:
     Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, նախընտրել են քարոզչության՝ բակային հանդիպումների տարբերակը, և այսօր իրենց առաջին հանդիպումը տեղի կունենա Էրեբունի վարչական շրջանում։
     «Երկիր ծիրանին» էլ հայտարարել է, որ քարոզարշավն սկսելու են հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 17:00-ին:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական