Երկու զոհ՝ Արագածոտնի մարզի Ծաղկասար-Ձորագյուղ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

21-04-2017 16:30:56   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 20-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «ԳԱԶ-ՍԱԶ 3507» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արագածոտնի մարզի Ծաղկասար-Ձորագյուղ միջհամայնքային ճանապարհի 1-ին կմ-ին շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, շրջվել և գլորվել ձորը:
 


Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1964 թ. ծնված Նորայր Մանուկյանը և 1991 թ. ծնված Անդոկ Կիրակոսյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:  
 
ՀՀ ոստիկանություն 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից