Թեժ գիծ՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների մասին ահազանգերին ընթացք տալու համար


Թեժ գիծ՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների մասին ահազանգերին ընթացք տալու համար

  • 21-04-2017 17:08:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերին համապատասխան ընթացք տալու նպատակով:
Այս մասին հաղորդում է Գլխավոր դատախազությունը, միաժամանակ տեղեկացնում, որ գործում է «Թեժ գիծ»:
 
Առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու համար դատախազությունը քաղաքացիներին կոչ է անում զանգահարել 010 511-603 հեռախոսահամարով՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ ժամը 9:00-18:00, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն