Միջոցառման իրազեկում՝ ի պաշտպանություն Գոշի


Միջոցառման իրազեկում՝ ի պաշտպանություն Գոշի

  • 21-04-2017 18:15:08   | Հայաստան  |  Հասարակություն

Թրթուռավոր տեխնիկան, մինչև լիճ հասնելը, ճանապարհին  ինչ խանգարող ծառ եղել է, լավագույն դեպքում հատել. արձանագրել ենք ականատեսի աչքերով.
 
Ապրիլի 22-ին, ժամը՝ 10:00-ին ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում /Հանր.հրապարակ, կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ/ նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ տեղի կունենա հանրային քննարկում՝ Գոշ լճի խնդիրների վերաբերյալ: Նշենք որ խնդիրն առաջացել ու «Հեռու Գոշից » նախաձեռնությունը ձևավորվել է այն բանից հետո,  երբ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցրել ու լայնացրել էր դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել է ափի երկայնքով։
 
Քննարկումը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և զանգվածային լրատվամիջոցների համար:Հարկ ենք համարում նաև  հիշեցնել,  որ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացվող  «Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով 2017»-ի ժամանակ, երբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ մեր նախաձեռնության  խումբ  ակտիվիստներ, ովքեր վերջին օրերին բարձրաձայնում են Գոշ լճի հարակից տարածքում իրականացվող ապօրինի հողային աշխատանքների մասին, սկսեցին գոռալ՝ «Հեռու Գոշից», «Հեռու Գոշից»: Այնուհետև նախարարի հրավերով առանձին դահլիճում հանդիպում էր կայացել , քննարկում ծավալվել, որի ավարտին էլ որвշվել էր հանդիպել ապրիլի 22-ին։
 
Մեր նախաձեռնող խումբը նախարարի հետ կայացած առանձնազրույցի հաջորդ օրը արշավական-բնապահպանների հետ մեկնեց Գոշ՝  իրավիճակը գնահատելու համար։«Լրիվ քանդված վիճակ էր: Ափի երկայնքով մոտ երկու մետր բարձրությամբ հանված էր տիղմը, որի վրա կային արմատախիլ արված ծառեր, ճյուղեր:Նախարարը  մեզ հետ հանդիպման ընթացքում ասել էր, որ  ծառահատումներ չեն եղել, ընդամենը լճից դուրս են բերվել փտած ծառերը: Մենք տեղում ծանոթացանք, պարզվեց այլ բան. թրթուռավոր տեխնիկան, մինչև լիճ հասնելը, ճանապարհին  ինչ խանգարող ծառ եղել է, լավագույն դեպքում հատել է, մնացած  բոլոր դեպքերում այդ մեծ ծառերն ուղղակի արմատախիլ արված են: Ունենք փաստեր, որոնք հակադարձում են  նախարարի ասածին: Լճից վերև գտնվում է բնական աղբյուր, որտեղից բավականին լայն և շատ խորը փորված ջրագծի տեղ կա, որը համարյա հասնում է մինչև լիճ»,-արձանագրել է լիճ բարձրացած մեր նախաձեռնության անդամ Արմեն Ավագյանը։
 
Այս մեկ շաբաթվա մեջ նաև զրուցել ենք տարբեր ակտիվիստների, բնապահպանների ու իրավաբանների հետ՝  խնդրին լուծում տալու համար։ Վաղը կայանալիք հանդիպմանը մանրամասն պատրաստվում ենք ներկայացնել մեր արձանագրածներն ու անելիքները։
 
ԶԼՄ-ների  աջակցությունը ցանկալի է։ 
«Հեռու Գոշից»  նախաձեռնության անդամներ ցանց
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play