Ապրիլի 10-16-ը՝ «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 213 հեռախոսազանգ


Ապրիլի 10-16-ը՝ «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 213 հեռախոսազանգ

  • 21-04-2017 18:15:00   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլի 10-16-ն   ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 213 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 186-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 27 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 79 հեռախոսազանգ, որոնցից 67-ին լուծում է տրվել, իսկ  12-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն