Քրիստոնեական աշխարհը` երկրաշարժի շեմին (տեսանյութեր)


Քրիստոնեական աշխարհը` երկրաշարժի շեմին (տեսանյութեր)

  • 21-04-2017 21:49:58   | ԱՄՆ  |  Հասարակություն



 
 
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից կամ կենտրոններից մեկի առաջնորդի` Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի խիստ վտանգավոր ու սկանդալային առաջարկը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երուսաղեմում ս.թ. մարտի 22-ին Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացման ժամանակ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դիմել է հունաց սրբազանին և Ս. Երկրի Կուստոսին` խնդրելով արտոնել, որ Ասորի, Ղպտի, Եթովպական, Անգլիկան և Բողոքական եկեղեցիները Սուրբ Հարության տոնից հետո տարին մեկ անգամ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցեն:
Եթե Երուսաղեմի Հայոց Պատրիարքի այս առաջարկն ընդունվի կամ խնդրանքը բավարարվի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կամ Գերագույն Հոգևոր Խորհուրդն էլ չչեղարկեն Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան Մանուկյանի հիշյալ դիմում-խնդրանքը կամ չձեռնարկեն հակազդեցության համապատասխան միջոցներ, ապա Երուսաղեմում գտնվող Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, որը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբություններից է, մինչև տարեվերջ պղծվելու է Անգլիկան և Բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներից թեկուզ մեկնումեկի կողմից մատուցվող պատարագով:
Այս առնչությամբ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հարցմանը Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի տված պատասխանը («Եթէ իրաւատէր Հոգեւոր Պետերը համաձայնուեն այս համայնքներին պատարագ մատուցելու իրաւունք շնորհել, ապա նախ այդ իրաւունքը պիտի արձանագրուի փաստաթղթով, որի մէջ նաեւ կը նշուի այն կէտը, որը կ'արգելի կանանց եւ միասեռականներին պատրագ մատուցել») ամենևին չի կարող խնդրի լուծում լինել: Այն, ըստ էության, նշանակում է Քրիստոսի Սուրբ Գերեզմանի պղծման վտանգից անհանգստացած ու բողոքող հավատացյալների գլխի տակ փափուկ բարձ դնել, որովհետև, նախ, բնավ պարտադիր չէ, որ Երուսաղէմի Անգլիկան կամ բողոքական (Լյութերական) տեղական եկեղեցիների հոգևոր պետերը հրապարակայնորեն հայտարարած լինեն իրենց միասեռական կողմնորոշման մասին, որպեսզի դա իմացվի և նրանց կողմից պատարագելն արգելվի Սուրբ Հարության տաճարի կամ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի իրավատեր կրոնական համայնքների կողմից:
Երկրորդ. ինչպես արդեն նշել եմ այս թեմայով նախորդ հրապարակման մեջ, Անգլիկան և Բողոքական տեղական եկեղեցիների (տվյալ պարագայում խոսքը Բողոքական եկեղեցիներից Լյութերական եկեղեցու մասին է) ցանկացած ներկայացուցչի կողմից Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագելու անթույլատրելիության համար բավական է, որ նրանք այդ պղծված կազմակերպությունների անդամներ են: Այսինքն` «եկեղեցի» կոչված այնպիսի կազմակերպությունների, որոնք միասեռական հոգևորականներին իրենց շարքերից վտարելու փոխարեն, իրենց կառույցի ներսում այդ այլասերվածների գործունեությունը հանդուրժելով, միասեռականներին նույնիսկ եպիսկոպոս  ձեռնադրելով, դրանով իսկ սոդոմական մեղքն, ըստ էության, օրինականացրել և Աստծո առջև նրանց հանցակից են դարձել ու պղծվել: Արտոնել, որ պղծված այդ կազմակերպությունների ներկայացուցիչները պատարագ մատուցեն Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա, կնշանակի թույլատրել Սուրբ Գերեզմանի պղծումը` անկախ նրանից` Երուսաղէմի Անգլիկան կամ բողոքական (Լյութերական) տեղական եկեղեցիների հոգևոր պետերն անձամբ իրենք միասեռակա՞ն են, թե ոչ:
Որպեսզի հասկանալի լինի, թե Անգլիկան եկեղեցու ցանկացած ներկայացուցչի ինչու չպետք է թույլատրել պատարագել Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա, նախ անհրաժեշտ է տեղեկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում Անգլիկան եկեղեցին:
Անգլիկան եկեղեցին, ինչպես և Լյութերական եկեղեցին, Բողոքական եկեղեցիներից մեկն է, ավելի ճիշտ, բողոքական հիմնական ուղղություններից մեկը: Ձևավորվել է 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայիշրջանում։ Ծիսակատարությամբ և կազմակերպական սկզբունքներով ավելի մոտ է կաթոլիկականին, քան մյուս բողոքական եկեղեցիները։ Անգլիկան եկեղեցին Անգլիայի պետական (պաշտոնական) եկեղեցին է, որի գլուխը հանդիսանում է Անգլիայի թագուհին, իսկ գահերեցը Քենտրբերիի արքեպիսկոպոսն է: Ինքնուրույն Անգլիկան եկեղեցներ կան Ուելսում, Շոտլանդիայում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ երկրներում։ Անգլիկան եկեղեցին ամբողջ աշխարհում, ընդհանուր առմամբ, միավորում է մոտ 30 մլն հավատացյալների։ Կաթոլիկ եկեղեցուց անջատվելու որոշումը կայացնելուց հետո բռնագրավվել են Կաթոլիկ եկեղեցու հողատարածքները, նույնիսկ այրվել են սրբապատկերներ, ոչնչացվել մի շարք մասունքներ, ինչը հանգեցրել է Վատիկանի հետ հարաբերությունների էլ ավելի սրման: 
Բնավ չպետք է խաբնվել նրանով, որ Անգլիկան եկեղեցին էլ է ընդունում է Աստվածաշունչը և չի մերժում Սուրբ Ավանդույթների դերը աստվածաշնչյան ճշմարտությունները մեկնաբանելու գործում։ Շատ ավելի կարևոր է հետևյալը… Անգլիկան եկեղեցին վերացրել է բարձրաստիճան հոգևորականների ամուսնության արգելքը, իսկ հետագայում կանանց նույնպես իրավունք է տվել բարձրագույն նվիրապետության շարքերն անցնելու: Այն իր շարքերում ունի նաև կին եպիսկոպոսներ: Անգլիկան եկեղեցու համասեռամոլ հոգևորական Ջեֆրի Ջոնը դեռ 2003 թ. մտադրվել է ձեռնադրվել եպիսկոպոս, սակայն ստիպված է եղել հրաժարվել մտադրությունից՝ իր շուրջ առաջացած մեծ աղմուկի պատճառով: 2010թ.նա փորձել է եպիսկոպոսի համար առաջադրել իր թեկնածությունը, սակայն, ինչպես հայտնի է դարձել հետագայում, նրան մերժել են իր սեռական կողմնորոշման պատճառով: 2013թ. հունվարի դրությամբ նա հանդիսացել է Սուրբ Օլբանս եկեղեցու վանահայրը, ինչն, անշուշտ, նույնպես անթույլատրելի է: 
2011թ. Անգլիկան եկեղեցիներից մեկը չեղարկել է նույնասեռականներին եպիսկոպոսական աստիճան տալու արգելքը: Նույն թվականի փետրվարին Քենթերբերի եպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսը խոստովանել է, որ Անգլիկան եկեղեցին նորմալ է վերաբերվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին և իր որոշ հոգևորականների նույնիսկ թույլատրել է միասեռական քաղաքացիական կապի (ամուսնության) մեջ մտնել իրար հետ:
2011թ. նոյեմբերի սկզբին «The Daily Telegraph» պարբերականը տեղեկացրել է, որ 2011թ. դեկտեմբերի 5-ից Մեծ Բրիտանիայում օրենքով թույլատրվելու է միասեռականների ամուսնության գրանցումը եկեղեցում: 2012թ. սկզբին Անգլիկան եկեղեցու լոնդոնյան թեմի շուրջ 100 ներկայացուցիչ բրիտանական «The Times» պարբերականում հրապարակված բաց նամակով կոչ են արել Մեծ Բրիտանիայում ամբողջությամբ օրինականացնել միասեռական ամուսնությունները եկեղեցում: Ըստ բաց նամակի հեղինակների, յուրաքանչյուր հոգևորական իրավունք ունի ինքնուրույն որոշելու՝ գրանցե՞լ միասեռական ամուսնությունները, թե՞ ոչ:
Արևմուտքում բարոյական արժեքների անկումն այն աստիճանի է հասել, որ այսօր, ցավոք, քչերն են զարմանում կամ ընդվզում հակաբարոյական ու հակակրոնական  երևույթների և իրողությունների հանդիպելով: Միասեռականության օրինականացումը բարոյազրկության և կրոնական արժեքների անկման, ավելի ճիշտ, դրանց արհամարհման և ոտնահարման ցայտուն վկայություններից է:
Այս առումով Անգլիկան եկեղեցին աղմկահարույց որոշում է ընդունել, և նշված  եկեղեցու Եպիսկոպոսների պալատը, որը հանդիսանում է Անգլիկան եկեղեցու 3 հիմնական մասերից կամ մարմիններից մեկը, 2013թ. հունվարի 4-ին հայտարարել է, որ Անգլիայի եկեղեցին պատրաստ է եպիսկոպոսներ ձեռնադրել այն միասեռականներին, ովքեր չամուսնանալու խոստում կտան։ 
Անգլիկան եկեղեցու Եպիսկոպոսների պալատը հիշյալ հայտարարությամբ հանդես է եկել այն ժամանակ, երբ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնի կառավարությունը փորձել է խորհրդարանում նոր օրինագիծ վավերացնել, ըստ որի, համասեռամոլները կկարողանան եկեղեցում պաշտոնապես ամուսնանալ, այսինքն, քաղաքացիական ամուսնությունից բացի, իրավունք ունենալ նաև եկեղեցական ամուսնության: Դեյվիդ Քամերոնը հավանություն է տվել Անգլիայի և Ուելսի եկեղեցիներում միասեռականների հարաբերությունների պաշտոնականացմանը և այդ մասին ասել է. «Անձամբ կողմ եմ եկեղեցում համասեռամոլների ամուսնությանը և պաշտպանում եմ այդ օրինագիծը…»:
Մինչ այդ, դեռ 2011թ. «The Daily Telegraph» օրաթերթն անդրադառնալով համասեռամոլների եկեղեցական ամուսնության առաջիկա օրինականացմանը, գրել է.
«Այսպիսով, սպասվում է, որ տարեկան 1500 նման կարգի ամուսնություններ են գրանցվելու Անգլիայում, և արգելքի վերանալուց հետո այդ ամուսնությունների թիվը բարձրանալու է»:
Միասեռ ամուսնությունների, այսինքն՝ այլասերման լեգալացման մասին օրենքը, որն արժանացել է թագավորական հովանավորությանը, ուժի մեջ է մտել 2013թ. հուլիսի կեսին, օրենքը ստորագրվել-հաստատվել է անգլիկան եկեղեցու գլխավոր դեմքի՝ Մեծ Բրիտանիայի միապետի՝ թագուհու կողմից: Սակայն, օրենքի ընդունման պահին ամուսնությունների գրանցման էլեկտրոնային համակարգը դեռ թույլ չի տվել իբրև ամուսիններ գրանցել նույնասեռ անձանց մարդկանց, դա գործնականում հնարավոր է դարձել միայն այն բանից հետո, երբ միասեռականների պահանջով հիշյալ համակարգը վերափոխվել է: Մեծ Բրիտանիայից հետո նման օրենք է ընդունել Շոտլանդիան։
2013թ. նոյեմբերին Անգլիկան եկեղեցին առաջարկել է կատարել միասեռական ամուսնություններ եկեղեցական ծիսակատարությամբ: Այս մասին հայտնելով, «Reuters»-ը տեղեկացրել է, որ Անգլիկան եկեղեցու կարծիքով, դա կարող է նպաստել միասեռական հարաբերությունների հարցերի հանդեպ բաց մոտեցմանը: Ավելին. Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին հայտարարել է, որ աշխարհում տեղի է ունեցել հեղափոխություն միասեռականության հանդեպ մարդկանց վերաբերմունքի մեջ: Մի ուղղում՝ աշխարհում տեղի չի ունեցել, Եվրոպայում և ԱՄՆ-ում է տեղի ունեցել, այսինքն՝ Արևմուտքը չպետք է շփոթել աշխարհի հետ:
Միասեռական Էնդրյու Քեյնը, ով 2014թ. ամուսնացել է իր զուգընկերոջ հետ, 2015թ. Անգլիկան եկեղեցու սինոդի անդամ է ընտրվել: Այս մասին տեղեկացրել է BBC-ի ռուսական ծառայությունը: Ինքը՝ Լոնդոնի հյուսիսում ծառայություն իրականացնող Էնդրյու Քեյնը, ասել է, որ այդ որոշումն իր հիացմունքն է առաջացրել։ «Դա ավելի բարի ու բաց եկեղեցու հույս է ներշնչում»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Անգլիկան եկեղեցու միասեռական եպիսկոպոս Նիկոլաս Չեմբեռլեյնը հայտարարել է. «Դա իմ անձնական կյանքն է: Իմ սեռականությունն իմ մի մասնիկն է»:
Անգլիկան Եկեղեցու Գրենթհեմի եպիսկոպոսն առաջինն է, որը հրապարակայնորեն հայտարարել է իր նույնասեռական կողմնորոշման մասին: Նիկոլաս Չեմբեռլեյնը խոսել է իր սեռական կողմնորոշման մասին, երբ կիրակնօրյա պարբերականը սպառնացել է բացահայտել այն:
Անգլիկան համայնքի մաս հանդիսացող ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցին բացահայտ համասեռամոլ Ջին Ռոբինսոնին 2015թ. վերջին թե 2016թ. սկզբին եպիսկոպոս է օծել, ինչպես նաև միասեռ զույգերի ամուսնական արարողություններ կատարել:
Ինչ վերաբերում է Բողոքական և, մասնավորապես, Լյութերական եկեղեցիներին, ապա արդեն նշել եմ, որ Բողոքական եկեղեցին ևս ունի արվամոլ եպիսկոպոս՝ Գայ Էրվինը: Լյութերական ժողովն ընտրել է առաջին  համասեռամոլ եպիսկոպոսին: Շվեդիայի Լյութերական եկեղեցու լեսբի (իգացող) եպիսկոպոսը ոչ վաղ անցյալում ցանկացել է եկեղեցիների վրայից խաչերը հանել՝ մահմեդականներին հաճոյանալու համար կամ այդ պատճառաբանությամբ: Հավելեմ, որ ԱՄՆ-ում Ավետարանական-լյութերական եկեղեցին հարյուրավոր ծխականների ներկայությամբ  ոչ վաղ անցյալում քահանա է ձեռնադրվել միանգամից 3 լեսբուհիների, որոնցից երկուսն ամուսնական զույգ են: «Christian Post»¬ի տեղեկացմամբ, Մինեսոտա նահանգի Սենթ¬Պոլ քաղաքի հավատացյալները ներկա են գտնվել Ռութ Ֆրոստի, Ֆիլիս Զիլհարտի և Անիտա Հիլի ձեռնադրմանը: Սա առաջին նմանադեպ արարողությունը չի եղել, դրանից ամիսներ առաջ 7 միասեռական տղամարդիկ նույնպես ստացել են հոգևոր աստիճան: Ամերիկայում արդեն տևական ժամանակ հնարավոր է դարձել քրիստոնեական բարքերին ու ընկալումներին անհարիր մի երևույթ. Ավետարանական-լյութերական եկեղեցու հոգևորականներ կարող են դառնալ համասեռամոլ տղամարդիկ ու կանայք: Իրենց առաջադիմական հայտարարող լյութերականները գտնում են, որ «միասեռ միություններն» իրենց էությամբ նույն «գենդերային հարաբերություններնե են, ինչպես սովորական` կնոջ ու տղամարդու ամուսնությունը»: Շուրջ 4,5 միլիոն հավատացյալներից ընդամենը հարյուրավորներն են դեմ եղել բարքերի այլասերմանը և առանձնանալով, հիմնել են «Հյուսիսային Ամերիկայի լյութերական եկեղեցի» կազմակերպությունը, որն, ի հակադրություն, այսպես կոչված, առաջադիմական Ավետարանա-լյութերականի, հավատարիմ է աստվածաշնչյան ավանդական տեսակետներին:
Մեկ այլ օրինակ՝ Շվեդիայի լյութերական եկեղեցու այցելուներն իրենք են իրենց հովիվ ընտրում, կանայք իրավունք ունեն քահանա դառնալու, միասեռական ամուսնություններ են օրհնվում:
Համասեռամոլ հոգևորականներին եպիսկոպոս ու քահանա ձեռնադրելով, անտեսելով, որ բոլոր կրոնների տեսանկյունից միասեռականությունը մեղք է համարվում, Անգլիկան և Լյութերական եկեղեցիները փաստորեն չեղյալ են հայտարարել եկեղեցու կրոնական ու բարոյական սկզբունքները, գնացել Աստծո և մարդու, մարդկության դեմ: Ահա թե ինչու, անկախ նրանից՝ Անգլիկան և Լյութերական եկեղեցիների տեղական (Երուսաղեմի) կառույցների հոգևոր պետերը միասեռակա՞ն են, թե ոչ կամ առաջիկայում միասեռական կլինե՞ն, թե ոչ, սոդոմական մեղքի մեջ գտնվող, բայց «եկեղեցի» կոչված այս կազմակերպությունների ցանկացած ներկայացուցչի կողմից Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագելը պետք է համարվի այդ գերեզմանի պղծում, իսկ նրան պատարագելու թույլտվություն տալը պետք է համարվի մեղք և միանշանակ անթույլատրելի:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն