Նալբանդյան 47 հասցեում բացվել է անվանի բժիշկ-գիտնական Սոս Սիսակյանի հուշատախտակը


Նալբանդյան 47 հասցեում բացվել է անվանի բժիշկ-գիտնական Սոս Սիսակյանի հուշատախտակը

  • 22-04-2017 17:10:39   | Հայաստան  |  Հասարակություն

 
Նալբանդյան 47 հասցեում այսօր բացվեց բժշկագիտության բնագավառի ականավոր գործիչ Սոս Հմայակի Սիսակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Միջոցառումը համախմբել էր բժիշկ-գիտնականի գործընկերներին, աշակերտներին ու ընտանիքի անդամներին: 
Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին բժշկական համալսարանի երախտավորները: Ներկաները մեծ ջերմությամբ էին հիշում մի քանի տարի առաջ կյանքից հեռացած իրենց գործընկերոջ մասնագիտական ձեռքբերումներն ու մարդկային արժանքիները: 
Պրոֆեսոր Սոս Սիսակյանը ծնվել է 1936 թվականին Արարատի շրջանի Այգեզարդ գյուղում:,1961թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1970թ.-ից աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի կենսաբանության ամբիոնում` որպես ասիստենտ, դոցենտ, իսկ 1989-2008թթ. ղեկավարել է ԵՊԲՀ բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնը: Մասնագետի կողմից մշակվել և ներդրվել է փորձարարական պայմաններում սրտամկանի արյան մազանոթային համակարգի մանրադիտակային հայտնաբերման և նրա ֆունկցիոնալ վիճակի ուսումնասիրման նոր մեթոդ: Սոս Սիսակյանը «Բժշկական կենսաբանություն» բուհական դասագրքի, ինչպես նաև 200 գիտական աշխատությունների հեղինակ է: 
Նշենք, որ բժիշկ-գիտնականի մասնագիտական գործունեությունն այսօր հաջողությամբ շարունակում է որդին՝ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Հմայակ Սիսակյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն