ՄԱԿ-ից զգուշացում են միջուկային աղետի հնարավորության մասին


ՄԱԿ-ից զգուշացում են միջուկային աղետի հնարավորության մասին

  • 22-04-2017 21:42:05   | Կորեայի Հանր.  |  Քաղաքական

 
 
Միջուկային աղետի հավանականության մասին զգուշացրել է ՄԱԿ-ի  Զինաթափման գիտահետազոտական ինստիտուտը: Վերջինս զգուշացրել է, որ համաշխարհային մասշտաբով լարվածությունը կարող է հանգեցնել միջուկային աղետի:
Ըստ «Daily Telegraph» բրիտանական օրաթերթի կայքի հրապարակման, ՄԱԿ-ի Զինաթափման գիտահետազոտական ինստիտուտի (UNIDIR) զեկույցում ներկայացվել է աշխարհին սպասվող աղետալի պատկերը:
ՄԱԿ-ի Զինաթափման գիտահետազոտական ինստիտուտը  զգուշացրել է նաև, որ միջուկային զենքերի կիրառման հնարավորությունները մեծացել են միջուկային համակարգերի վերահսկման ավտոմատացման պատճառով:
Զեկույցում մասնավորապես նշված է. «Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումների ժամանակ միջուկային զենքեր կիրառվեցին, և դա նշանակում է, որ նման դեպքի հավանականությունը փոքր չէ»:
Ի դեպ, Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակն արդեն իսկ տեղիք է տալիս լուրջ մտահոգության:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական