Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է ազգությամբ հայ 20-ամյա մի երիտասարդ (տեսանյութ)


Ռուս զինծառայողի սպանության գործով ձերբակալվել է ազգությամբ հայ 20-ամյա մի երիտասարդ (տեսանյութ)

  • 22-04-2017 22:38:00   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Ապրիլի 22-ին Գյումրիի Բուլվարային փողոցի մոտ գտնվող Արգո խանութի մոտ հայտնաբերվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դին` պարանոցի շրջանում սուր կտրող, ծակող գործիքից ստացած վնասվածքով։
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ  միջոցառումներ՝ դեպքի  բոլոր հանգամանքները պարզելու,  բազմակողմանի, օբյեկտիվ  եւ լրիվ քննություն  ապահովելու նպատակով:
Հավելենք, որ սպանության հետ առնչության կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված անձն ազգությամբ հայ, 20-ամյա Ջ. Ա.-ն: ԶԼՄ-ներում հրապարակված նախնական տեղեկությունների համաձայն, սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, նա քաշքշել են ռուս զինծառայողի ձեռքի պայուսակը, ապա դանակով հարձակվել նրա վրա:
Նոյյան տապան  -   Իրավունք