Հայտնի են դարձել Ֆրանսիայում երեկ անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները


Հայտնի են դարձել Ֆրանսիայում երեկ անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները

  • 24-04-2017 23:31:52   | Ֆրանսիա  |  Քաղաքական

 
 
Ի տարբերություն Հայաստանի, որտեղ ընտրությունների արդյունքները հրապարակում է ԿԸՀ-ն, Ֆրանսիայում այդ գործառույթը վերապահված է ՆԳՆ-ին: Վերջինս արդեն հրապարակել է Ֆրանսիայում երեկ անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները: RFI-ի տեղեկացմամբ, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլ են անցել թեկնածուներից «Առաջ» շարժման առաջնորդ, կենտրոնամետ թեկնածու Էմանուել Մակրոնն ու «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար, ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը: Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին:
Հրապարակված վերջնական տվյալների համաձայն, Էմանուել Մակրոնն 1-ին փուլում ստացել է քվեների 23,75 տոկոսը, իսկ ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը՝ 21,53 տոկոսը։ Քվեարկության օրը ընտրողների մասնակցությունը 78,69 տոկոս է եղել։
«Հանրապետականներ» աջ կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ստացած քվեների քանակով զբաղեցրել է 3-րդ տեղը, չորրորդում «Չնվաճված Ֆրանսիա» ձախ շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն է։ Թեկնածուներից Բենուա Ամոնը, որն առաջադրվել էր Սոցիալիստական կուսակցությունից, լուրջ տարբերությամբ զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ մնացած 6 թեկնածուները ստացել են հինգ տոկոսից էլ քիչ քվեներ։
Նախագահական ընտրությունների 1-ին փուլի արդյունքների հրապարակումից հետո այդ արդյունքներից դժգոհ մնացած ֆրանսիացիները կենտրոնում բողոքի քայլերթով դուրս են եկել Փարիզի կենտրոն: «РИА Новости»-ի տեղեկացմամբ, բողքի երթի մասնակիցները  վանկարկել են` «Ո՛չ Լե Պենը, ո՛չ Մակրոնը»: Հայտնվում է նաև, որ ոստիկանությունը հարկադրված է եղել արցունքաբեր գազ կիրառել:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play