ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հարավային Օսիա


ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը Հարավային Օսիա

  • 25-04-2017 11:47:42   |   |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի  21-22  Հարավային   Օսիայի   Հանրապետությունում (Ալանիա Պետություն) էր  գտնվում  Արցախի Հանրապետության  (Լեռնային   Ղարաբաղի   Հանրապետության) պատվիրակությունը՝   արտաքին   գործերի  նախարար   Կարեն Միրզոյանի գլխավորությամբ։
 
Ապրիլի 21-ին Արցախի պատվիրակությունը մասնակցել է Հանրապետության   նորընտիր   նախագահ   Անատոլի Բիբիլովի   երդմնակալության  արարողությանը։ Կարեն Միրզոյանը նրան է փոխանցել  Արցախի Հանրապետության   նախագահ   Բակո   Սահակյանի   շնորհավորանքներն   ու բարեմաղթանքները։
 
Այցի շրջանակներում Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Հարավային Օսիայի  արտաքին   գործերի   նախարար   Մուրատ   Ջիոևի   հետ։ Հանդիպմանը քննարկվել   են   երկու   երկրների   արտաքին   քաղաքական գերատեսչությունների   փոխգործակցությանն   առնչվող   հարցեր, անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆՀԵՏ ԿԱՊԵՐԻՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play