Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն Ղազախստանում


Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված արարողություն Ղազախստանում

  • 25-04-2017 13:49:47   | Ղազախստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյի ձեռամբ մատուցվեց բարեխոսության կարգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված հայ նահատակներին:
 
Եկեղեցական ծիսակատարությունից հետո ելույթով հանդես եկավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, ով մասնավորապես, նշեց, որ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Հայաստանում և Սփյուռքում միլիոնավոր հայեր և օտարերկրացիներ ոգեկոչում են այն գիտակցությամբ, որ ի վերջո պատմական արդարությունը հաղթանակելու է, և մարդկության պատմության այդ մեծագույն ոճիրը ստանալու է համընդհանուր ճանաչում ու դատապարտում:
 
Զորակցություն հայտնելով եղբայրական հայ ժողովրդին և խաղաղություն ու հաշտություն մաղթելով ողջ մարդկությանը` հայր Սերգիյը ներկաներին կոչ արեց իրենց աղոթքներում հայցել սրբադասված հայ նահատակների բարեխոսությունն առ Աստված: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն