Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակն ու պահպանման պայմանները՝ մշտական հսկողության ներքո


Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակն ու պահպանման պայմանները՝ մշտական հսկողության ներքո

  • 25-04-2017 16:27:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունների պետերին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է շարունակել պարբերական շրջայցերը քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներ և խստորեն վերահսկել  մատակարարվող սննդի որակն ու պահպանման պայմանները:
 
Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում ուսումնական տարեվերջին սպասվող ավարտական հանդեսներին՝ հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ավարտական հանդեսների շրջանակում սաներին դպրոցական պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: 
Աշխատանքային խորհրդակցության ավարտին աշխատակազմի մշակույթի վարչությանը հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առիթով մայրաքաղաքում տարբեր միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Մայիսի 8-ի՝ Շուշիի ազատագրման օրվա և Մայիսի 9- ի՝ Հայրենական մեծ պատերազում տարած հաղթանակի, ինչպես նաև Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ  հանձնարարվել է վարչական բոլոր շրջաններում կազմակերպել տոնական միջոցառումներ:
Արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի կազմակերպման նպատակով էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play